o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օսիպյանի հանձնարարականով ոստիկանները բակային հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ

12.08.2019 22:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Օսիպյանի հանձնարարականով ոստիկանները բակային հանդիպումներ են անցկացնում բնակիչների հետ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն  ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ աշխատանքը բնակիչների հետ՝ իրականացնելով բակային հանդիպումներ:

Ցավդ տանեմ, առաջինը կպավ՝ դեմը չառան՝ երկրորդը կպավ, դեմը չառան՝ երրորդը կպավ. Սամվել Ալեքսանյանը՝ Օսիպյանին

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանդիպումները միտված են օպերատիվ իրավիճակի վերահսկման ու սպասարկվող տեղամասերում բնակչությանը հանցավոր ոտնձգություններից զերծ պահելուն:

Հերթականն օրերս իրականացրին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Ոստիկանները բնակիչներին խորհուրդներ տվեցին բնակարանային գողությունների նախականխման և կանխման ուղղությամբ, նաև հորդորեցին գողության դեպքերում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է լինում թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։  

Իրավապահներն առաջարկեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին նաև քաղաքացիների առաջարկություններն ու քննարկեցին դրանք: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА