o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշաթափություններից մինչեւ «Վայ վայ». Մեկնարկեց Մնջախաղի փառատոնը (Տեսանյութ)

12.08.2019 14:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուշաթափություններից մինչեւ «Վայ վայ». Մեկնարկեց Մնջախաղի փառատոնը (Տեսանյութ)

Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում երեկ մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը, որի հանդիսավոր մեկնարկը տրվեց մասնակից թատերախմբերի և անհատ մնջախաղացների մանրապատումներով:

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

Ողջ երեկոյի ընթացքում հանդիսականը վայելում էր մնջախաղի արվեստի տարբեր ուղղություններով մանրապատումներ՝ էստրադային, դասական, պարային, դրամատիկ, ծաղրածուական և այլն: Հանդիսականի շարքերում էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանը:

Երեկոյի ֆավորիտը դարձավ Պեդրո Լեսերը Արգենտինայից, ում զարմանալի հնարքները, աճպարարությունն ու ինտերակտիվ խաղերը ամենից շատ դուր եկան փոքրիկ հանդիսականին: Իսկ փոքրիկներից մեկի համբույրից արգենտինացի ծաղրածուն ուշաթափ եղավ:

Ի դեպ, ՚Աննա Վարդանյանի «Կինը» ժամանակակից պարային մոնոներկայացումն էլ՝ առանց ուշաթափության չավարտվեց: Իսկ հայկական «Ֆորմա» թատերախմբի «Վայ վայ» մանրապատումը պարզապես բոլորի սրտով էր, քանի որ շոշափում էր արդիական թեմա, մարդկանց կենդանի շփման բացակայության մասին, թե ինչպես է հասարակությունը դարձել, համացանցի, հեռախոսի ու սելֆիի գերին ու ռոբոտացել:

​​​​​​​«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)

Փառատոնի առաջին օրվա ավարտը ազդարարեց Ճապոնիայից ժամանած Միյակո Իշիդատեն, որը սկզբում հանդիսականի շարքերում հայտնվեց շատ լույսերով պարուրված, նախ լուսավորեց նախարար Արայիկ Հարությունյանին, ապա բոլորին, իսկ հետո վիզուալ ջերմություն փոխանցեց ծաղկաձորյան զով եղանակից մի քիչ մրսած հանդիսականին, իսկ երբ հայտնվեց բեմում մի քանի գեղեցիկ լուսային համարներից հետո ձեռքի փոքրիկ ժեստով լույսերը փոխանցեց դեպի երկինք ուր պայթեց երեկոյի հրավառությունը:

Ինչեւէ, Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը բեմից վստահեցրեց, որ փառատոնի մեխը Լեհաստանի Վրոցլավի Հենրիխ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնն է «Թուղթ որսացողները» ներկայացումով, որը ոգեշնչված է Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» վեպից։ Իսկ մնջախաղացների մեծ թիմին կմիանան այսօր երեկոյան եւ ելույթ կունենան օգոստոսի 13-ին:

Օգոստոսի 10-15 Ծաղկաձորում և Դիլիջանում անցկացվող մնջախաղի փառատոնին մասնակցում են Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Լեհաստանից թատերախմբեր և անհատ մնջախաղացներ:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА