o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի իշխանության 30 արծաթը». Էդուարդ Շարմազանով

12.08.2019 11:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանի իշխանության 30 արծաթը». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, ասֆալտին փռելը, մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը», - այս մասին նշում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ու մանրամասնում. «Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը, ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է եւ դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին: Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է` եթե հրաժարական տաք ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինո՞ւմ: Բա են իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ո՞ւր են: Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է… 30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է, սահմանադրության պաշտպաններ»: 

«Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին». Շարմազանով

Որպես հետգրություն` Էդ. Շարմազանովը հավելել է. «Արժանապատվությունը չի վաճառվում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА