o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի արդյունքը վատագույնն էր Արսենալի կազմում

11.08.2019 23:26 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի արդյունքը վատագույնն էր Արսենալի կազմում

Լոնդոնի «Արսենալն» ԱՊԼ-ի մեկնարկային տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Հանդիպման մինչև 84-րդ րոպեն խաղադաշտում է անցկացրել Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի. Ֆոնսեկա

Football.London-ը խաղից հետո գնահատել է Հենրիխի խաղը:

«Մխիթարյանի խաղում երբեմն որակական փայլեր են նկատվում: Մի դրվագում նա գնդակը փոխանցեց Օբամեյանգին՝ խաղից դուրս թողնելով մրցակցի երեք պաշտպանի: Եվս մեկ դրվագում էլեգանտ փոխանցում կատարեց՝ ցույց տալով, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակման նախկին զույգը դեռևս շարունակում է գործել:

Խնդիրն այն է, որ նրա մոտ անցումները չեն ստացվում, ու խաբքերի ժամանակ խլում են գնդակը նրա ձեռքից: Հատկանշական է այն, որ առաջին խաղակեսում «Նյուքասլի» ստեղծած ամենալավ պահերը հիմնականում բխում էին Մխիթարյանի անփույթ գործողություններից»,- գրում է կայքը:

Մխիթարյանն արժանացել է 3 գնահատականին 10 հնարավորից, որն ամենացածրն է «Արսենալի» ֆուտբոլիստների շրջանակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА