o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները նախազգուշացրել են խումհարի վտանգների մասին

11.08.2019 20:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտնականները նախազգուշացրել են խումհարի վտանգների մասին

Խումհարը նվազեցնում է ուղեղի աշխատանքը և վատթարացնում է հիշողությունը, կարծում են ավստրալական Մելբուրնում Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները. նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «MedicalXpress» կայքում:

Google-ը տեղեկություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին

Ուսումնասիրությանը մասնակցել են Բրիսբանի կենտրոնական շրջանում գտնվող բարերի շուրջ հարյուր այցելուներ: Երեկույթներից հետո հաջորդ առավոտյան նրանք անցել են առցանց հարցումներ և ճանաչողական թեստեր, ինչը ցույց է տվել, որ առաջադրանքների կատարման արագությունն ու հաջողությունն ուղղակիորեն կախված է նախորդ գիշեր օգտագործած ալկոհոլի քանակից:

Հետազոտողները մտադիր են շարունակել ուսումնասիրել խումհարի ազդեցությունը ուղեղի գործառույթների վրա՝ փորձարկումների մեջ ներգրավելով ավելի շատ կամավորների:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА