o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելցի զինվորականների և զինված պաղեստինցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Գազայի սահմանին

11.08.2019 20:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելցի զինվորականների և զինված պաղեստինցիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Գազայի սահմանին

 

Գազայի հատվածում կիրակի փոխհրաձգություն է սկսվել իսրայելցի զինվորականների և զինված պաղետինցիների միջև: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բանակի մամլո ծառայությանը:

Ամերիկյան երկու բազա և մեկ նավ գտնվում են ԻԻՀ զինվորականների թիրախային կենտրոնում․ Իրանի պաշտոնյա

Նշվում է, որ սա արդեն երկրորդ միջադեպն է մեկ օրում. նախօրեին իսրայելցիները 4 գրոհայինի են ոչնչացրել, որոնք փորձել են ներխուժել երկրի տարածք:

«Զինծառայողները զինված ահաբեկչի են նկատել, որը մոտենալիս է եղել Գազայի հատվածի հյուսիսային մասի անվտանգության պարսպին: Ահաբեկիչը սկսել է կրակել զինվորականների ուղղությամբ, վերջիններն էլ կրակ են բացել ահաբեկչի ուղղությամբ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Իսրայելական կողմը կորուստներ չունի, պաղեստինցու ճակատագրի մասին տեղեկություն դեռ չի ստացվել:

Կատարվածի ընթացքում իսրայելական տանկը գրոհել է նաև Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների մոտակա դիրքերը:  

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА