o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր պետք է ընտրություն կատարեք սիրո եւ ընկերության միջեւ. Օրվա աստղագուշակ

11.08.2019 09:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր պետք է ընտրություն կատարեք սիրո եւ ընկերության միջեւ. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր առավոտյան մարվել է (տեսանյութ)

Եթե հակառակ սեռի որեւիցե ներկայացուցիչ հետաքրքրված է ձեզանով, դա դեռ չի նշանակում, որ նա ցանկանում է իր ողջ կյանքն անցկացնել ձեր կողքին: Հնարավոր է` դուք պարզապես ինչ-որ կերպ հետաքրքրել եք նրան: Պետք չէ շտապ ենթադրություններ անել:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ամենուրեք ուղեկցել ձեզ: Ձեզ այդ միտքն այնքան էլ դուր չի գա, բայց փորձեք ամեն ինչի մեջ փնտրել դրական կողմեր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ անակնկալ մատուցել, որն ամբողջովին կլուսավորի ձեր օրը: Մնում է հուսալ, որ նրան ոչինչ չի խանգարի իրագործել այն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է ընտրություն կատարեք սիրո եւ ընկերության միջեւ: Սա չի նշանակում, որ մեկին պետք է ընդմիշտ թողնեք: Պարզապես, իրավիճակից ելնելով պետք է հասկանաք` ում կողմից եք դուք այսօր` սիրելիի՞, թե՞ ընկերոջ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե երբեք չեք հավատացել սիրուն` առաջին հայացքից, ապա այսօր այն սեփական մաշկի վրա կզգաք: Կամ դուք կսիրահարվեք, կամ ձեզ կսիրահարվեն: Ամեն դեպքում, դրական էմոցիաներ կունենաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հրաշքներ գործել ձեզ համար: Չթաքցնեք ձեր հիացմունքը: Ոգեւորվելով նա էլ ավելի հրաշալի քայլերի կգնա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր ընկերներից մեկի հետ կվիճեք սիրելիի պատճառով: Այդ վեճը բավականին լուրջ կլինի, բայց մի վախեցեք` ձեզ ընտրության առջեւ չեն կանգնեցնի, իրավիճակն էլ ժամանակի ընթացքում կհարթվի:

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ավելի շատ ձեր օգնության կարիքը կունենա, քան երբեւէ: Դա ձեզ կստիպի մտածել, թե որքանով է նա ինքնուրույն մարդ: Փորձեք այնպես անել, որ նա դառնա այդպիսին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ինքն իրեն անակնկալ մատուցել, ինչի արդյունքում ստիպված կլինեք վճարել մի կլորիկ գումար: Սակայն այսօր լավ կլինի` առատաձեռն լինեք. այդպես եւ նրան կերջանկացնեք, եւ ավելի վառ ապագա կստեղծեք ձեր հարաբերությունների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է հստակ սահման զատեք ընկերության եւ սիրո միջեւ: Պետք չէ անցնել սահմանները` ընկերը ընկեր է, սերը` սեր: Այս հասկացությունների միախառնումը լավ բանի չի բերի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի հասկանալ, թե ինչ են կարծում ձեր մտերիմները ձեր սիրելիի մասին: Սակայն մեկընդմիտ հիշեք` այդ անձնավորության հետ դուք եք ապրելու, ոչ թե ձեր հարազատները:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ բավականին նուրբ զգացմունք եք տածում ձեր սիրելիի հանդեպ: Այդ զգացմունքը պետք է ամուր պահել եւ փայփայել, որպեսզի այն երբեք չխառնվի մյուս զգացմունքների հետ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА