o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ով կկարողանա 50 հազար մարդ հավաքել Ազատության հրապարակում, նա էլ կլինի երկրի հաջորդ ղեկավարը» (Տեսանյութ)

10.08.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ով կկարողանա 50 հազար մարդ հավաքել Ազատության հրապարակում, նա էլ կլինի երկրի հաջորդ ղեկավարը» (Տեսանյութ)

Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ անդրադարձավ իշխանափոխության հավանականությանը, միասնական բեւեռ ձեւավորելու անհրաժեշտությանը եւ սեպտեմբերին սպասվելիք քաղաքական հնարավոր զարգացումներին: Թե արդյոք չկա մտավախություն, որ քաղաքական ուժերը միասնական բեւեռ ձեւավորելու փոխարեն, կառաջնորդվեն անձնական «ամբիցիաներով» եւ չեն կանգնի իրար կողքի, այլ կրկին մեկ անձի շուրջ կփորձեն նոր իշխանություն ձեւավորել, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի դեպքում, «Իրավունքը» հետաքրքրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահից:

«Հասանք Լոս Անջելես»,-քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

- Ցավոք, մեր ժողովուրդն էլ է այդ հարցը տալիս՝ ո՞վ է լինելու այդ անձը, որեւէ մեկը չի ասում՝ ո՞ր կուսակցությունը, ո՞ր ծրագիրը, ի՞նչ մարդիկ: Խնդիրը հենց այդ է եւ, այո՛, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ բոլոր բեւեռներն էլ ձեւավորվելու են անձերի շուրջ, որովհետեւ անձն է որոշողը, անձի վրա է կառուցվում այդ ամենը, եւ անձն է պատասխանատվություն կրողը: Հանեք Նիկոլ Փաշինյանին, կտեսնեք, որ չկա ոչ մի հեղափոխություն: Այդ ամբողջ խունտայից որեւէ մեկը որեւէ պաշտոն չի կարող գրավել, իրենց մասնագիտական կարողություններով ու քաղաքական կշռով իրենք 100 ձայն անգամ չեն ստանա որեւէ քաղաքում կամ գյուղում: Բայց կա Փաշինյանը, համախմբեցվին նրա շուրջ եւ ստացան իրենց ձայները: Հիմա այդ 88 պատգամավորներից քանիսի՞ն կարող եք թվարկել: Շուտով երկու տարին կլրանա, որ այդ մարդկանց տեսնում ենք քաղաքականության մեջ, բայց դեռ իրենք ո՛չ աշխատում են, ո՛չ հայտնի են…

- Նրանցից շատերը քաղաքականության մեջ հայտնվեցին` ուղղակիրոեն գալով փողոցից: Իսկ քաղաքական ուժերի համախմբումը մեկ անձի շուրջ հնարավոր համարո՞ւմ եք:

- Ես քաղաքական ուժերի համախմբումից չեմ խոսում, այլ խոսում եմ քաղաքացիների եւ մեր ժողովրդի համախմբումից: Քաղաքական ուժերի համախմբումը բարդ գործընթաց է, որովհետեւ, իսկապես, կան «ամբիցիաներ», բայց դրանք զիջում են այն ժամանակ, երբ անձերը սկսում են քաղաքական դաշտում ավելի մեծ դեր խաղալ, քան 10 կուսակցություն իրար հետ վերցրած: Մենք չենք առաջնորդվում միայն կուսակցական գաղափարախոսությամբ, այլ հասկանում ենք, որ մեր հասարակությունն ընտրելու է մարդու եւ մարդկանց: Դրա համար ով կկարողանա այդ 50 հազար մարդն Ազատության հրապարակում հավաքել, այդ մարդն էլ կլինի երկրի հաջորդ ղեկավարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА