o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խաբում էին՝ ասելով, թե եթե Սերժ Սարգսյանը հեռանա, Հայաստանը դրախտ կդառնա». Վ. Բաբայան (Տեսանյութ)

10.08.2019 16:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Խաբում էին՝ ասելով, թե եթե Սերժ Սարգսյանը հեռանա, Հայաստանը դրախտ կդառնա». Վ. Բաբայան (Տեսանյութ)

«Այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին ոչ թե սատարում էին, այլ իր կառավարությունում էին աշխատում, նաեւ նրանցից շատերի վատ աշխատանքի պատճառով նույն Սերժ Սարգսյանի անվան հետ էին խաղում: Բայց այսօր այդ մարդիկ շատ սիրում ձեւերով այլ տեղերում են տեղաբաշխվել, իսկ մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ այո՛, տեսնում ենք Սերժ Սարգսյանին, որպես մեծ ավանդ ունեցող մարդ` մեր պետության համար: Մարդ, ով արցախյան ազատամարտի եւ ինքնապաշտպանական մարտերի առաջնորդ եւ հրամանատար լինելով` մեծ ծառայություն է մատուցել մեր երկրրին: Եվ լինելով երկրի նախագահ՝ նաեւ արել է ամեն ինչ՝ մեր երկրի անվտանգտության պահպանման եւ զարգացման համար: Իսկ մեկ օրում դա ջնջել եւ գցել մի կողմ հաջողվեց միայն Նիկոլ Փաշինյանին եւ իր խունտայի քաղաքական զանգվածին», - այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ, ապա հավելեց. «Մարդկանց մեծ մասն այսօր հասկացել է. որ իրենց խաբել էին համոզելով ու ասելով, թե եթե Սերժ Սարգսյանը հեռանա, Հայաստանը դրախտ կդառնա: Մարդիկ այսօր հասկացան, որ սուտ էր, նման բան չկա եւ մեծ հարց է, թե ինչ քան մարդ է խնդրելու վաղը, որ Սերժ Սարգսյանը հետ վերադառնա»:

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА