o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայկ Մարությանը ուզի, թե չուզի հեռանալու է իր պաշտոնից». Վ. Բաբայան (Տեսանյութ)

10.08.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայկ Մարությանը ուզի, թե չուզի հեռանալու է իր պաշտոնից». Վ. Բաբայան (Տեսանյութ)

Ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ, Հայաստանում իշխանափոխության հավանականությունն այս պահի դրությամբ շատ մեծ է:

«Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը». Վահան Բաբայան

«Հայաստանի քաղաքական դաշտը բավականին հարուստ է, կան շատ քաղաքական գործիչներ, այլ հարց է, թե որ իրադարձությունների ժամանակ այդ մարդիկ ինչպիսի դիրքավորում եւ դերակատարում կարող են ստանձնել: Որեւէ մեկը 2018 թվականի հունվար ամսին չգիտեր, որ մի քանի ամիս հետո Փաշինյանը դառնալու է վարչապետ: Այսօր էլ շատ մարդիկ չգիտեն, թե վաղը ինչ է լինելու, բայց կարող է լինել այնպիսի բաներ, որը որեւէ մեկը չէր էլ սպասում: Ինչպես վերջին դասականն է ասում՝ աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ, այսինքն՝ չգիտես, թե վաղն ինչ է լինելու», - այս մասին նշեց Վ. Բաբայանը` Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահի կարծիքով՝ այս հարցերի քննարկումները պետք է տեղափոխել ավելի քաղաքական դաշտ, եւ հետեւել այն քաղաքականությանը, որ եթե Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով չկարողանա մնալ վարչապետի պաշտոնում, թույլ չտալ, որպեսզի դրածո, որեւէ մի մարիոնետային իշխանություն ձեւավորվի նույն Փաշինյանի կողմից, որը կստեղծի իմիտացիա, թե բարեփոխումների կամ հեղափոխական ծրագրերի չիրականացման դեպքում, այս նոր ուժը կկարողանա այն իրականացնել:

«Կարող են իրենք միկրոտարբերակով անել այդ ամենը Երեւանի քաղաքապետարանում, որովհետեւ որեւէ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայկ Մարությանը տանուլ է տվել քաղաքապետի պաշտոնը՝ նախընտրական խոստումները չկատաելու համար: Նա ուզի, թե չուզի հեռանալու է այդ պաշտոնից, որովհետեւ անկարող է քաղաքապետ աշխատել: Բայց մենք այդ դեպքում պետք է թույլ չտանք, որ նույն մարիոնետային փոփոխությունները տեղի ունենան Երեւանի ավագանիում: Սա շատ իրատեսական հարց է եւ կարծում եմ՝ սեպտեմբեր ամսին էսկալացիա է լինելու, եւ մարդիկ կոնկրետ հարցեր են դնելու՝  տրանսպորտից սկսած աղբահանությունից վերջացրած», - շեշտեց Վահան Բաբայանը:

Բանախոսի գնահատմամբ՝ մարդկային ռեսուրսը միակ որոշիչ գործոնն է, որ կարող է երկրում փոփոխություններ բերել:

«Եթե հանկարծ որեւէ մի օր, որեւէ ուժ 20 հազար մարդ հավաքի Ազատության հրապարակում, այսօրվա իշխանությունները զորք են հանելու եւ վստահ եմ, որ թույլ չեն տալու որեւէ քաղաքական իրադարձություն տեղի ունենա: Բայց եթե 50 հազար մարդուց ավել ոտքի կանգնեց, վստահ եմ՝ կես ժամ հետո Նիկոլ Փաշինյանը դառնալու է կրկին ընդդիմադիր քաղաքական գործիչ, որովհետեւ մեր հասարակության մեծ մասն այսօր թեպետ չի տեսնում ով է լինելու հաջորդ ղեկավարը, չի տեսնում այն լիդերին, որն իր կյանքը կբարելավի, բայց վստահ եմ, որ մարդիկ, երբ զգան որ իրավիճակը իրենց չի փոխվում,  նրանք փոխելու են իշխանությանը: Եվ սա հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական լոգիկայի եւ խոստումների հիմնական թեզերից է, որ մենք իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին, եւ ժողովուրդն է որոշողը՝ որ օրը իրենք կորոշեն, որ Փաշինյանի ղեկավարումն այլեւս պիտանի չէ Հայաստանի հանրապետությանը, եւ նա չի կատարում այն, ինչ խոստացել է, պետք է հեռանա: Ու նա կհեռանա, որովհետեւ սա իր դիրքորոշումն է եղել», - ընդգծեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահը:

Վահան Բաբայանը իրենց քաղաքական կուսակցության անունից հայտարարեց, որ  հասարակության մեջ կան դժգոհություներ, եւ այդ դժգոհությունները պետք է ոչ թե արհեստականորեն գեներացվեն, այլ իրական քննարկումների, քաղաքական կոնցեպտների միջոցով համախմբվեն մեկ դաշտում եւ լուծեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА