o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 10-ը բիոդիզելի միջազգային օրն է

10.08.2019 09:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 10-ը բիոդիզելի միջազգային օրն է

Ամեն տարի օգոստոսի 10-ին նշվում է Բիոդիզելի միջազգային օրը (International Biodiesel Day): Էկոլոգիապես մաքուր վառելիքի այդ ոչ պաշտոնական տոնը հիմնադրվել է ի հիշատակ դրա առաջին կիրառության, երբ 1893 թվականի օգոստոսի 10-ին միացվել էր շարժիչը, որն աշխատում էր գետնանուշի յուղի հիման վրա ստեղծված վառելիքի միջոցով: Տոնը նպատակ ունի տարածել տեղեկատվություն բիոդիզելային վառելիքի առավելությունների մասին, գրում է Calend.ru-ն:

​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

Իսկ դիզելային շարժիչը ստեղծվել է գերմանացի ինժեներ եւ գյուտարար Ռուդոլֆ Դիզելի կողմից 1890-ական թվականներին. դրա աշխատանքի առաջին հանրային ցուցադրությունը տեղի է ունեցել 1893 թվականի օգոստոսի 10-ին Աուգսբուրգ քաղաքում: Հենց այդ իրադարձությունն ընդունված է համարել որպես պատմության մեջ առաջին անգամ բիոդիզել կիրառելու դեպք:

Բիոդիզելային վառելիքը կամ բիոդիզելն էկոլոգիապես մաքուր վառելիք է դիզելային շարժիչների համար, որը ստացվում է բուսական կամ կենդանական յուղերի քիմիական վերամշակման եղանակով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА