o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերջակետ դնելու համար դեռ շատ վաղ է». Մարիամ Հովսեփյան (Տեսանյութ)

10.08.2019 10:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Վերջակետ դնելու համար դեռ շատ վաղ է». Մարիամ Հովսեփյան (Տեսանյութ)

Մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ սոցցանցում երկու տեսանյութ  հրապարակել եւ մանրամասնել. «Դեռեւս 2018 թվականի մայիսի 2-ին՝ «թավշյա հեղափոխության» ամենաթեժ ժամանակ, երբ բոլորը դեռ գտնվում էին էյֆորիայի տակ եւ երկար ժամանակ չէին կողմնորոշվում, ես արտահայտել եմ իմ կայուն կարծիքը՝ հյուրընկալվելով Լեոնտեւվի մոտ, որից հետո, իհարկե, ինձ վրա հարձակվեցին նույնիսկ ամենամոտիկ մարդիկ: Բայց կարեւորը, որ հիմա բոլորը միաձայն համաձայն են իմ տեսակետի հետ»:

«Նիկոլի միակ վախը մնում է Սերժ Սարգսյանի վերադարձը». Վահան Բաբայան

Շարունակելով միտքը՝ քաղաքագետն անդրադարձել է երկրորդ տեսանյութին եւ ընդգծել. «Կադրային փոփոխությունների հետ կապված նորից կանխատեսել եմ, բայց չէի սպասում, որ կառավարությունում եւ խորհրդարանում կտեսնենք այդքան «խակ» երիտասարդների: Ընդհանուր առմամբ՝ դեռ տեսնում ենք, որ մի կլանը մյուս կլանին ապացուցում է, թե ով է եղել ճիշտ եւ ով է ավելի լավը: Կարծում եմ՝ վերջակետ դնելու համար դեռ շատ վաղ է…»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА