o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքեր վատ բառեր են գրում իմ մասին, կյանքը եւ տիեզերքը դրանք իրենց հետ է վերադարձնալու». Վ. Բաբայան (Տեսանյութ)

09.08.2019 23:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ովքեր վատ բառեր են գրում իմ մասին, կյանքը եւ տիեզերքը դրանք իրենց հետ է վերադարձնալու». Վ. Բաբայան (Տեսանյութ)

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ այսօր կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի օրվա իշխանությունները փոխվեն եւ նոր իշխանություն ձեւավորի՝ համերաշխ մթնոլորտում:

Նիկոլի ասուլիսը Լոսում զավեշտապատում է. Արմեն Աշոտյան

«Մեր բոլորի նպատակը համերաշխությունն է, մեր կուսակցությունը ձգտում է ոչ թե իշխանության գալ վենդետաների, մարդկանց կրկին բաժանելու համար, ասելու, թե այ դուք այն ժամանակ նիկոլական էիք, մենք ձեզ ոչ մի բանով չենք կարող օգնել կամ դուք պետք է դատվեք: Ո՛չ, բոլորը պետք է համախմբվեն, աշխատեն եւ հույսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ կառավարությունում կաշխատեն բացառապես արհեստավարժ մարդիկ ու չենք նայի, թե այս մարդը, որ կուսակցության անդամ է, Տեր-Պետրոսյանի կողմնակի՞ց է, Քոչարայանի՞, հանրապետակա՞ն է, թե՞ ռեֆորմիստ: Բոլորին պետք է շանս տալ: Մարդիկ ունենք, որոնց կուսակցությունները գուցե այդքան ճանաչելի չեն, բայց այդ լիդերները բավականաչափ մասնագետ են եւ կարելի է իրենց ծառայություններից օգտվել: Բայց այդ մարդկանց որեւէ ձեւով մենք չենք «օգտագործում»՝ հանուն մեր պետության: Եկեք կարողանանք այնպիսի պետություն ձեւավորել, որտեղ կտիրի համերաշխ մթնոլորտ, ոչ թե առավոտից իրիկուն ցեխ շպրտեն իրար վրա, թուրք ասեն», - հորդորեց Վ. Բաբայանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահն անդրադարձավ նաեւ սոցցանցերում իրեն անձնական վիրավորանքներ գրող «զոմբիներին». «Հիմա եթե դուք նայեք սոցցանցերում նյութի մեկնաբանություններին, կտեսնեք, թե մարդիկ ինչպիսի ատելությամբ են լցված իմ նկատմամբ: Ուղղակի, մարդիկ ինձ ատում են, որ ես չեմ պաշտպանում Նիկոլին: Եթե հենց նոր մի հատ լավ բառ ասացի Ռոբերտ Քոչարյանի մասին, հերիք է այդ մարդկանց, որ ինձ ամբողջովին ատեն: Բայց ես իրենց չեմ ատում, բոլորին ընդունում եմ, որպես մեր քաղաքացիներ, իրենք էլ են ուզում լավ երկրում ապրել եւ հիմա կոչ եմ անում բոլորին՝ ովքեր վատ բառեր են գրում իմ մասին, թող հասկանան, որ ես չէ, քաղաքականությունը չէ, այլ կյանքը եւ տիեզերքը դրանք իրենց հետ է վերադարձնալու: Դրա համար պետք է մի քիչ ավելի բարի գտնվել եւ ցանկանալ համերաշխություն, այլ ոչ թե պատերազմ: Մենք պատերազմ չենք ուզում, այլ ուզում ենք խաղաղ Հայաստան, հանգիստ, ապահով երկիր: Մենք չենք ուզում նման ատելություն, որն այսօր կա եւ ամեն ինչ անելու ենք, որ նոր իշխանությունը ձեւավորվի համերաշխ մթնոլորտում, այդ թվում՝ այսօրվա իշխանության հետ, որոնք այդ դեպքում դառնալու են 7 տոկոսանոց ընդդիմություն: Վստահ եմ, որ նոր իշխանափոխությունից հետո՝ կրկին իրենք ունենալու են իրենց յոթ տոկոսը, իսկ Փաշինյանը լինելու է այդ ընդդիմության առաջնորդը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА