o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրի ավտոկայարանը քարուքանդ վիճակում. քավորը՝ նախկին պատգամավոր, ԵԿՄ-ում դիրքավորված Ռուստամ Գասպարյանն է. Լուսանկարներ

09.08.2019 22:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի ավտոկայարանը քարուքանդ վիճակում. քավորը՝ նախկին պատգամավոր, ԵԿՄ-ում դիրքավորված Ռուստամ Գասպարյանն է. Լուսանկարներ

«Իրավունք» թերթը հղում անելով իր արժանահավատ աղբյուրներին, դեռեւս շաբաթներ առաջ գրել էր, որ «Հայավտոկայարան ՓԲԸ»-ի տնօրինությունն ընդամենը 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տարածքի մի զգալի մասը հատկացերել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին՝ այն շահագործելու նպատակով։ Որին, ի դեպ նախկին պատգամավորը, մեր թերթի հետ զրույցում հետեւյալ պատասխանն էր տվել.<<Այ քեզ բան, ինչի մի թեմա եք գտել. մի կտոր տարածք ա, ինչի մի գրելու բան եք գտել»։ Չմանրամասնելով, թե ինչպես է իր նշած մի կտոր տարածքը հենց հիմա որոշել վարձակալել այդքան եկամտաբեր վարձավճարով, կամ, որ ամենակարեւորն է, թե կոնկրետ, ո՞ր մրցույթում է նման հարմարավետ գնով շահել այդ տարածքի վարձակալությունը: Հատկապես, որ համառ լուրեր են պտտվում այն մասին , որ Գասպարյանն ամենևին էլ «օդից» չէ, որ ստացել է այդ բիզնեսը:

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Հետամուտ լինելով մեր հրապարակմանը փորձեցինք պարզել, թե ո՞ւր է հասել նախկին պատգամավոր, ԵԿՄ-ում դիրքավորված Գասպարյանի՝ մի կտոր տարածքի շինարարությունը, եւ թերեւս ամենակարեւորը արդյո՞ք այն իսկապես մի կտոր տարածք է, ինչպես որ նա էր արդարանում, այն ինչ պարզվեց , որ նախկին պատգամավորի մատնանշած մի կտոր տարածքը ավտոկայանի զգալի մասն է, որտեղ այս պահին ավերակներ են, քարուքարանդ վիճակ, որին մոտենալու համար հարցեր ես ունենում տեղի ապերոնների, ըստ երույթին քայլած կերած-խմած, իրենց տարածքի տեր զգացող դուխով տղաների հետ: Ովքեր, առանց դույզն- ինչ վատ զգալու միանգամից կտրում են դեմդ ու փորձում հարցուփորձ անել՝ ով ես, ինչ ես, ինչի համար ես ու էդպես շարունակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա է նոր Հայաստանը՝ ավերակ շինություններ՝ ներդրումների անվան տակ, աղբի մեջ թաղված փողոցներ:

Ի դեպ, ավտոկայանի հավաքված վարորդները առիթ բաց չթողնելով իրենց դժգոհություն հայտնեցին տեղի տնօրեն Լաուրա Մկրտչյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ. <<Եթե մարդ ուզում է աշխատի ուրեմն Լաուրին պիտի լավ նայի, մի բան տա. առանց Լաուրին ներկա ստանալու ավտոկայանում մի շարժ, մի տաքսի, մի ավտոբուս չի կարա շարժվի >>,-վրդովված լրագրող տեսնելով ասած տեղի տաքսիստներից մեկը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА