o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդու. «2003 թվականին 50 ակումբ ցանկանում էր գնել ինձ»

09.08.2019 22:47 ՍՊՈՐՏ
Ռոնալդու. «2003 թվականին 50 ակումբ ցանկանում էր գնել ինձ»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերհիշել է 2003 թվականին տեղի ունեցած ընկերական հանդիպումը «Սպորտինգի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: Ռոնալդուն այդ ժամանակ խաղում էր «Սպորտինգում»:

Ռոնալդու. Հիանալի հարաբերություններ ունեմ Մեսսիի հետ

«Ես շատ լավ եմ հիշում այդ օրը: «Սպորտինգի» նոր մարզադաշտի բացման օրն էր: Պետք է խաղային աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Շատ մոտիվացված էի, բոլոր ընկերներիս հրավիրել էի խաղը դիտելու:

Գիտեի, որ դա ճակատագրական խաղ կարող է լինել, որովհետև եթե ինձ լավ դրսևորեի, լավագույն ակումբները կնկատեին: Ես այդ ժամանակ շատ էի սիրում անցումներ անել, իմ խաղային ոճն ուրիշ էր: Վերջին տարիներին ավելի շատ ռմբարկու եմ:

Ճիշտն ասած, այդ խաղում գոլ խփելն այնքան էլ կարևոր չէր ինձ համար, բայց եթե գոլ խփեի, ինձանով կհետաքրքրվեր 100 ակումբ, քանի որ առանց գոլ խփելու արդեն 50 ակումբ ցանկանում էր ինձ գնել: Կարծում եմ՝ կարևորը լավ խաղալն ու թիմին օգնելն էր», – Ռոնալդուի խոսքերն է փոխանցում DAZN-ը:

Այդ խաղից որոշ ժամանակ անց Ռոնալդուն տեղափոխվեց հենց «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА