o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ ԲՈՂՈՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԻԵԴ

09.08.2019 22:03 ՔՐԵԱԿԱՆ
ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ ԲՈՂՈՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԻԵԴ

Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի Արծվի թեւերի հարեւանությամբ գտնվող կամրջի հատվածում կայանված գործարար Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի եւ Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները փորձել էին պայթեցնել: Օրեր անց դատարանը այդ հանցագործության կասկածանքով կալանավորեց քրեական հարուստ անցյալ ունեցող, նախկինում դատապարտված «Բարութ», «Ֆիթիլ», «Պլաստմաս» տարօրինակ մականուններով հայտնի Էլբակյանին, Մարտիրոսյանին եւ Մխիթարյանին: Ապա հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու եւ իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով կալանավորվեց նաեւ գործարարի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը:
Թե որն էր այդ հարձակման բուն պատճառը, ով կարող էր պատվիրել նման հանցագործություն իրականացնել, Մանուկյանին մոտ կանգնած մեր աղբյուրները դեռեւս դժվարանում են հստակ տեսակետ հայտնել, բայց մի բան հստակ են նշում. «Սա ահաբեկչություն էր ոչ միայն Մելիք Մանուկյանի նկատմամբ, այլ այդ միջպետական ճանապարհով անցնող ցանկացած մեկի: Թե ով ու ինչի համար էր ցանկանում նման բան անել, կպարզվի շատ շուտով: Հույս ունենք, որ քննչական մարմինները չեն հապաղի այս հարցում»:
Ինչ վերաբերվում գործարարի եղբոր` Ռ.Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա նրա փաստաբան Վահե Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները անհամաչափ ուժ կիրառելով, հարկադրաբար, բռնություն կիրառելով տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ եւս շարունակել են ծեծի ենթարկել: Այդ մասին փաստում է նաեւ դատարանի կողմից կայացված դատական ակտը: Մենք այս առնչությամբ պատրաստվում ենք դիմել նաեւ ՄԻԵԴ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА