o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կամքը» օգոստոսի 12-ից Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը կշարունակի մարզերում

09.08.2019 21:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կամքը» օգոստոսի 12-ից Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը կշարունակի մարզերում

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հայ ավանդապաշտ ընտանիքի մայրեր եւ հայրեր, քույրեր եւ եղբայրներ, ուստրեր եւ դուստրեր, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հաշվի առնելով ստորագրահավաքին մասնակցելու մարզերի բնակիչների բուռն արձագանքը եւ ցանկությունը, շուտով կլինենք մարզերում եւ մարզի բնակիչներին դիմում ենք կոչով՝ միանալու եւ աջակցելու «Ո՛չ ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին։ Ովքեր ցանկանում են իրենց աջակցությունը ցուցաբերել մարզերում իրականացվող ստորագրահավաքին, կարող են գրել մեր էջին:  Կանխավ շնորհակալ ենք։ Միացե՛ք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությանը»։

ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ

«Կամքը» նաեւ հրապարարակել է մարզեր այցելելու ժամանակացույցը, որը ներկայացնում ենք ստորեւ.

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Օգոստոսի 12-17 Շիրակի մարզ
Օգոստոսի 19-24 Արագածոտնի մարզ
Օգոստոսի 26-31 Արմավիրի մարզ
Սեպտեմբերի 2-7 Արարատի մարզ
Սեպտեմբերի 9-14 Գեղարքունիքի մարզ
Սեպտեմբերի 16-21 Կոտայքի մարզ
Սեպտեմբերի 23-28 Լոռու մարզ
Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 5 Տավուշի մարզ
Հոկտեմբերի 7-12 Սյունիքի մարզ
Հոկտեմբերի 14-19 Վայոց Ձորի մարզ

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА