o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.08.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ հայտարարեց, որ բջջային կապի սակագների էական նվազումներ կլինեն, մասնավորապես, 2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչեւ 29 դրամ, որն էլ իր հերթին մինչեւ 2021 թվականի հունվար կնվազի` հասնելով 27 դրամի: Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչեւ 15, այնուհետեւ` 13 դրամ: Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ: Նա նաեւ ասաց. «Մենք այս պահին բանակցել են Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության հետ, Հայաստանում կապի օպերատորների հետ: Արդյունքում բացի այն, որ նվազելու են ռոումինգ ծառայության գները, այլեւ փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու` յուրաքանչյուր տարի մեկ դրամով: Վերջնական նպատակն է հասնել այն փոխկապակցման գնին, որոնք կան մեր օպերատորների միջեւ: Կդառնա միասնական գին»: Անշուշտ, այդպիսի բան լսելը հաճելի է, եւ քիչ էր մնում ուրախությունից զարմանայինք, սակայն ժամանակին հիշեցինք, որ այն, ինչի մասին խոսում է պարոն Բաղրամյանը, հայտարարել էր Նիկոլը: Իսկ «վոժդը» ստեփանակերտյան ելույթից հետո այլեւս ոչ թե սուտ Նիկոլ է, այլ մեգա սուտ Նիկոլ:
Հայրենի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ էլ տարածել է այսպիսի հաղորդագրություն. «2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի: 120 քաղաքացի զորակոչվել է տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ եւ այլ հատուկ ստորաբաժանումներ: 89 քաղաքացի զորակոչվել է «Ես եմ ծրագրով»: 290 քաղաքացի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում: 196 քաղաքացու տրվել է տարկետում»: Եվ հիմա թրաշամանուկները գլուխ են գովում, թե իբր կարողացան զորակոչը 15 տոկոս ավելացնել: Բայց զարմանալի է, ինչպե՞ս են նրանք իրենց վերագրում Վիգեն Սարգսյանի բարեփոխումների արդյունքները, այն էլ այն պարագայում, որ ամեն ջանք գործադրեցին «Ազգ-բանակ» գաղափարի դեմ պայքարելու եւ այն արմատախիլ անելու նպատակով: Ինչպես կասեր ռուսը` լկտիությունը երկրորդ երջանկությունն է: Բայց, այնուամենայնիվ, լավ է, որ ՀՀ պաշտպանության նախարարների կառուցածը սրանք դեռեւս չեն կարողանում քանդել:
Եվ վերջապես մեզ զարմացրեցին ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ` դիմադրություն ցույց տալով նիկոլասորոսական խունտայի ճնշումներին: Նախ` Վերաքննիչ դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ճանաչեց ապօրինի: Իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 5-ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով որոշում. դատարանը որոշել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել: Նարեկ Մալյանը ուղիղ եթերում Դանիելին անվանել էր ստախոս, եւ ստացվում է, որ այդ հայցի մերժումով ի հակադրումն մեծն Սորոսի, դատարանը Դանիելին փաստորեն հենց ստախոս էլ ճանաչեց:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА