o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատգամավորը աղջիկներ է տարել Բաղրամյան 26, երբ այն եղել է Փաշինյանի նստավայրը

09.08.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պատգամավորը աղջիկներ է տարել Բաղրամյան 26, երբ այն եղել է Փաշինյանի նստավայրը

Վերջերս մամուլում լայն արձագանք գտավ մի տեսանյութ, որից հայտնի է դառնում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում£ Ըստ հրապարակումների, ասվում էր, թե` «Հայկ Սարգսյանը աղջիկներին էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր»:

Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

Ի վերջո, ի՞նչ հանգամանքներում կամ առիթով էին պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ նրան ուղեկցող աղջիկները հայտնվել ՀՀ նախագահի նստավայրում: Արդյոք ՀՀ նախագահի նստավայրը նախատեսում է ճանաչողական էքսկուրսիաներ օրենսդիրների ընկերների կամ առհասարակ` որեւէ քաղաքացիների համար, «Իրավունքը» վերոնշյալ հարցերի պատասխանները պարզել է ՀՀ նախագահականից: Ի պատասխան մեր հարցման, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. «Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս` Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից: Շենք ելքն ու մուտքն իրականացվում է հատուկ կարգով, որը սահմանված է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Պետական պահպանության ծառայության պետի` «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային եւ ներքին ռեժիմը հաստատելու մասին» 2019 թվականի մարտի 29-ի համատեղ հրամանով: Ըստ նշված աշխատակազմի ռեժիմի, բացառվում է վարչական  շենք մուտքն ու ելքն առանց համապատասխան թույլտվության: Այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել: Հարկ է նշել, որ շենքի դահլիճները բացվում են միայն միջոցառումների ժամանակ եւ միայն միջոցառումների մասնակից հրավիրյալների համար: Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, ապա նախագահական նստավայրում ճանաչողական այցելություններ կազմակերպվում են երեխաների համար` վերոնշյալ հրամանով սահմանված կարգի պահպանմամբ»:
Ըստ էության, ստացվում է, որ Հ. Սարգսյանի եւ աղջիկների մուտքը Բաղրամյան 26 հնարավոր է եղել այն ժամանակ, երբ այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА