o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախորդ տարվա ապրիլից մինչեւ այսօր պետռեգիստրում գրանցվել է 10 նոր կուսակցություն

09.08.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նախորդ տարվա ապրիլից մինչեւ այսօր պետռեգիստրում գրանցվել է 10 նոր կուսակցություն

Նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սնկի պես սկսեցին հայտնվել իրական, թե արհեստածին նոր քաղաքական ուժեր, կուսակցություններ: 2018 թվականի ապրիլից մինչեւ այսօր, թե քանի կուսակցություն է գրանցվել, եւ որո՞նք են դրանք, «Իրավունքը» մանրամասներ է պարզել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ ՏԱԹԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ: Այսպիսով` վերոնշյալ ժամանակահատվածում Պետռեգիստրում գրանցվել է 10 նոր կուսակցություն, որոնք են` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ը, «Հայոց Հայրենիք»-ը, «Մեր տունը Հայաստանն է», «Միավորված հայեր», «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի»-ն, «Գալիք» կուսակցությունը, «Հայ կառուցողական կուսակցությունը»: Հատկանշական է, որ 10 կուսակցություններից միայն մի քանիսն են քիչ, թե շատ հայտնի հանրությանը, իսկ թե մնացածը ե՞րբ կակտիվանան, կամ ո՞վ է իր համար քաղաքական նոր հենարան պատրաստում, ցույց կտա ժամանակը:

Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА