o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «Մենք, ցավոք, շատ մոտ ենք ձախողմանը» (ՄԱՍ 2-րդ, Արցախ)

09.08.2019 14:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «Մենք, ցավոք, շատ մոտ ենք ձախողմանը» (ՄԱՍ 2-րդ, Արցախ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ հարցազրույցի շարունակությունը:

– Փաշինյանի` «Արցախը Հայաստանն է» միտքն առանձին մեկնաբանության կարիք ունի: ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են փաթեթ, որը, ըստ էության, ՄԽ-ի հայտնի վեցկետանոց առաջարկի փաստաթղթային տարբերակն է: Հայտնի է նաեւ, որ պատասխանի համար տրված էր 2-3 ամիս, եւ այդ ժամանակը սպառվում է: Եվ ահա Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստանն է»: Կարո՞ղ ենք մտածել, որ դա ՄԽ-ին տրված պատասխանն է՝ մերժվում է այդ փաթեթը: Թե՞ մտածենք, որ սա այն էր, ինչ պետք էր ասել Արցախում:
– Վախենում եմ, որ նա էլ չունի այդ հարցի պատասխանը: Ուղղակի այդ պահին այդպես էր հարմար, այդպիսի միտք հնչեցրեց: Ուրեմն` ի՞նչ է ստացվում, ո՞ւմ հետ գործ ունենք, պետական գործչի՞, ով բանակցություններ է վարում եւ պատասխանատվություն կրում ՀՀ-ի եւ ԱՀ-ի համար, թե՞ շարքային ընդդիմադիր պատգամավորի, որ ինչ ուզի եւ որտեղ ուզի, կասի: Այդպիսով, ցավոք, ունենք մի ղեկավար, ով այս իրողությունների մեջ խճճվել է կամ պարզապես չի գիտակցում իրավիճակը: Իսկ եթե հաշվի առնենք, որ նման կարեւորագույն մտքեր է հնչեցնում պահի ազդեցության տակ, ապա մենք բոլորս իրոք լրջագույն մտավախությունների առիթ ունենք: Ես կարծում եմ, որ սա լինելու է ձախողումներից մեկը, բայց ոչ հերթականը, քանի որ այս դեպքում հետեւանքները կարող են շատ լուրջ լինել: Եթե Փաշինյանն արցախյան
բանակցությունների հունը սխալ ճանապարհով տանի, հետո տարիներ ենք ծախսելու՝ հունը վերափոխելու եւ նորմալ ուղղության բերելու համար: Եթե ընդհանրապես կարողանանք, հաշվի առնելով, որ կան սխալներ, որոնց հետեւանքը կարող է մինչեւ իսկ նոր պատերազմը լինել: Մենք, ցավոք, շատ մոտ ենք ձախողմանը՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով հանդերձ:
– Վերջին ելույթներից մեկում Քոչարյանը կոչ հղեց արցախյան հին գեներալիտետին եւ զինվորականությանը՝ ամուր մնալ: Դա Ձեր նշած վերջին մտքի տրամաբանությա՞ն մեջ պետք է տեսնել:
– Ակնհայտ է, որ Հայաստանից փորձ է արվում ներազդել արցախյան ներքաղաքական կյանքի վրա, եւ դա գնալով ավելի տեսանելի ու առարկայական է դառնում: Մենք չենք կարող պատահականություն համարել տարբեր կոչերը, որոնք հնչեցին Վերածննդի հրապարակում՝ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ: Կամ այն, որ Փաշինյանը շեշտեց Արմեն Գրիգորյանի` Արցախում գրանցված լինելը: Հիշեցնեմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ամուր լինելն ուղղակի կապված էր այդ ազդեցություններին չտրվելու հետ, եւ ես կարծում եմ, որ դա ամենաողջամիտ կոչն էր, որն այսօր կարող էր լինել:
– Այնուամենայնիվ, Արցախի ներքին իրավիճակը, այն էլ այս ծանրագույն փուլում մի բան չէ: Բաբայանի թեւն իրենն է առաջ տանում, Արայիկ Հարությունյանինը՝ իրենը: Բակո Սահակյանը հեռացող ֆիգուր է, սակայն զգացվում է, որ նա հույսերը կապել է հին գեներալիտետի կամ գոնե դրա մի զգալի մասի հետ, որն էլ հաջորդ առանցքային թեւն է: Ունենք առնվազն երեք հակադիր ուժեղ խմբակցություն, եւ կա մտավախություն, որ կարող ենք կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությունը ստանալ:
– Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ մենք պարզապես պետք է դիտորդի կարգավիճակում լինենք: Ես չեմ կասկածում, որ արցախցիներն իրենց ներքին հարցերն իրար մեջ կկարգավորեն, կգան որոշակի համաձայնությունների: Առավել եւս, որ իմ տպավորությամբ, Արցախի ներքաղաքական պայքարում ոչ մի կամուրջ դեռ այրված չէ: Այսինքն, ՀՀ-ից հնչող միջամտություններով մենք ավելի շատ կարող ենք խանգարել:

«Իրավունք» թերթը նշում է իր 30-ամյակը. yerevantoday-ի անդրադարձը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА