o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահրամ Սահակյանը ` սադո-մազոյից մինչեւ սիրո խոստովանություն

09.08.2019 12:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վահրամ Սահակյանը ` սադո-մազոյից մինչեւ սիրո խոստովանություն

 Վերջին շրջանում հաճախ ենք լսում այն արտահայտությունը, թե խառը ժամանակներ ենք ապրում, իսկ այդ խառը ժամանակներում մշակույթ, թե` քաղաքականություն, մարդկային հարաբերություններ, թե` սեր ու հանդուրժողականություն, բոլորն էլ, ինչպես ասում են, մի արշինով են չափվում: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, դրամատուրգ, դերասան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ ու պարզել, որ վերջին մեկուկես տարվա հայաստանյան մշակութաքաղաքական իրադարձությունների վավերագրությունը շուտով կներկայացվի հանրությանը` բեմադրութան տեսքով:

«Ժողովուրդ»․ Իշխանությունը լրջորեն լծվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը»

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նոր իշխանությունների գործելաոճը` մեկ խալի են լվանում Ազգային ժողովի բակում, մեկ այդ նույն Ազգային ժողովում հակաբեղմնավորիչների տեսքով խմորեղեն են միմյանց հյուրասիրում, եւ այսպես շարունակ, ի՞նչ եք սպասում վաղվա օրվանից:

- Բարդ հարց եք տալիս, որովհետեւ մեզ ասել են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն է հանդիսանում իշխանություն, ու ես դրան հավատում եմ:

«Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը». Սոչիում անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր

- Ե՞վ:

- Եվ այն, որ եթե հիմա քննադատեմ իշխանություններին` կնշանակի քննադատած կլինեմ ժողովրդին... այստեղ մեկ անգամ էլ ասեք «Ե՞վ»...

- Ե՞վ:

- Էլ ի՞նչ «եւ», բա ես ո՞վ եմ եւ ի՞նչ եմ ինձնից ներկայացնում, որ քննադատեմ ժողովրդին: Ձեր ասած` խալիները լվանում է ժողովուրդը, բուրդ` չփխում է ժողովուրդը, աղբը թափում է եւ չի հավաքում ժողովուրդը եւ նման մյուս բաներն անում է ժողովուրդը: Այդպես չէ՞: Չէ՞ որ ժողովուրդն է ընտրել իր ներկան, իր այսօրը: Իսկ մեր ժողովուրդը նոր բաներ չի սիրում, նա էլեկտրական carpet cleaner (գորգ լվացնող) չի սիրում (ասում է «վնաս ա»): Մեր ժողովուրդը գորգը եւ բուրդը պիտի փռի բակում ու ոտերը քշտելով պիտի ըմբոշխնի մեջը, որովհետեւ դա սեռաքաղցության համար էլ է լավ, դա կոչվում է «սեռական գորգաբուժություն»: Ազգային էրոտիզմ կա դրա մեջ:

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հարցի շուրջ․ ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ Է ՏԵՍՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈՒՄ Է»

- Պարոն Սահակյան, այսօրվա պաշտոնյաների խոսակցականն է փոխվել, հպարտ քաղաքացուն սպառնում են «պատերին ծեփռտել», «տանկի թրթուրների տակ ճխլել», առաջարկում են «հանգիստ վեր ընգնել» տեղները, կամ էլ «չվնգստալ»... Սրանք  վարչապետի խոսքերից մեջբերումներ են: Դուք էլ բազմիցս, որպես արվեստագետ, կոշտ գնահատականներ եք տալիս այս կամ այն երեւույթին, բայց այն, ինչ թույլատրված է արվեստագետին, կարելի՞ է երկրի վարչապետին: Ձեզ դո՞ւր է գալիս, երբ երկրի վարչապետը նման կերպ է արտահայտվում ժողովրդի հետ խոսելիս:

Իմ Վահրամը սաղին կխփեր, բայց ինքն իրեն չէր խփի. Նա շատ մեծ կամքի տեր տղա էր

- Վարչապետին ո՞վ է ընտրել` ժողովուրդը: Էլի եմ ասում` դա ժողովուրդն է սպառնում ժողովրդին փռել ասֆալտին: Հին կաբարդանի-բալկարական ասացվածք կա, ըստ որի` ոչ թե սեպն են սեպով հանում, այլ ժողովրդին են ժողովրդով հանում: Ժողովուրդը դատաստան է տեսնում ժողովրդի հետ եւ ինքնամաքրվում է: Ես սա կորակեի որպես ինքնաքննադատություն եւ ինքնախարազանում: Իհարկե` սադո-մազո տարրերով, Hardcore (ծանրակշիռ):

Ներքին գործերի նախարարությունը կվերականգնվի, մնաց վանոն վերադառնա...

«ՃԱՐՊԻԿ ՈՒ ՃԿՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ, ՄԱՆԱՎԱՆԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ»

- Այսօր արդեն տրանսգենդերը հեռուստաէկրանին է, Ազգային ժողովի ամբիոնի մոտ է, ոստիկանության բաժանմունքում ոստիկան է ծեծում, ու այսպես շարունակ... Ինչպե՞ս ենք սրա դեմն առնելու, թե՞ արդեն շատ ուշ է:

​​​​​​​Փաշինյանի «ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ» բանաստեղծությունը կդառնա երգ

- Ճիշտ չբնորոշեցիք: Ճիշտը այսպես կլինի` «Ժողովրդի տրանսգենդերային հատվածը կտտանքների է ենթարկել ժողովրդի ոստիկանական հատվածին»: Սրանք ներքին, անվնաս խլրտումներ են: Ժողովրդական զանգվածները խաղում են իրար հետ: Բոլորն էլ հայ են, չէ՞, տրանսվեստիտն էլ է հայ, ոստիկանն էլ, պատգամավորն էլ: Բա պիտի իրար հետ կռվեն էլ, պիտի ծեծկռտվեն, հաշտվեն, ուրախանան: Անձամբ ես` դրանց խլրտումները տեսնելով` ուրախանում եմ եւ ուզում եմ մի հատ էլ ես խլրտամ: Աշխույժ, ճարպիկ եւ ճկուն ժողովուրդ ենք մենք, մանավանդ պատգամավորները, սրանք ամենաճկունն են, ճկվում են ու ճկվում:

«Դե՞մ ես երեխաների պղծմանն ու Ստամբուլյան կոնվենցիային՝ մերժի՛ր հանրաքվեն»

- Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան դարձել է վերջին ամիսների բոլորի քննարկվող թեման: Մարդիկ միանում են դրա դեմ իրականացվող ստորագրահավաքին, իսկ մի քանի նախարար ու իշխող խմբակցության պատգամավորներ ջանք ու եռանդ չեն խնայում` այն, ի վերջո, վավերացնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Պետությունն աղքատ է, երբ խոսքը մշակույթին է վերաբերում

- Այստեղ ուրիշ խնդիր կա: Ես չէի ասի, որ իշխող խմբակցությունը կողմ է: Ուղղակի այդ կոնվենցիային դեմ ստորագրող մարդը` պիտի ստորագրել իմանա: Եվ այն մարդիկ, որոնք գիտեն` ստորագրում են, այսինքն գրում են` «Դեմ եմ, ախպեր»: Իսկ ով ստորագրել չգիտի` նա էլ ստիպված կողմ է լինում:

- Իսկ սոցապնախարար Զարուհի Բաթոյանն էլ արդեն հայտարարել է, որ նախարարությունում 3-րդ սեռի պաշտպանության բաժին կբացվի:

Արցախի «էլիտար» զորամասի մասին ԱՀ ՊՆ-ն պարզաբանմամբ է հանդես եկել

- Ներեցեք, Զարուհի Բաթոյանն ո՞վ ա...

««ՈՉ ՄԻ ԲԱՆԵՐԻՆ» ՈՉ ՄԻ ԲԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ»

-  Լավ, անցանք առաջ: Պարոն Սահակյան, այսօրվա կառավարությունը մշակույթի համար փող չունի, անգամ Մշակույթի նախարարություն չունի... Ինչու ընդամենը մեկ տարում այսքան ձախողումներ եղան, երբ մեզ ուղիղ մեկ տարի առաջ ասում էին` քայլ արեք, թռիչքային զարգացում ենք ունենալու:

Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է նրա 3 համածառայակից. ՔԿ

Vahram Sahakian-ի լուսանկարը:- Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «մշակույթի փող»: Ես արվեստի հետ կապված մարդ եմ, թատերագիր եմ, դերասան եմ ու երբեք ոչ մի կառավարությունից փող չեմ խնդրել կամ ստացել: Թատրոնը եւ գրականությունը նույնպես արտադրանք են, պետք է կարողանաս ստեղծել, արտադրել, ներկայացնել, վաճառել եւ վարձատրվել: Դո՛ւ պիտի ստեղծես քո վարձը: Ես ուրիշ ձեւ չգիտեմ: Իսկ ով սպասում է, թե պիտի նախարարությունն իրեն ֆինանսավորի` նա թող մնա սպասող, որովհետեւ անցյալ գարնանը բազմաթիվ «արվեստագետներ» ցույց էին անում, որ նոր նախարար ունենան ու իրենց համար լավ կլինի` հիմա ընդհանրապես ոչ մի բան չունեցան: Ու շատ լավ եղավ: «Ոչ մի բաներին» ոչ մի բան է հասնում, հին հարավ-ինգուշական ասացվածք:

​​​​​​​«Իրավունք չունեմ թույլ տալու, որ քաղաքական պոռնկածինները ոտնահարեն իմ ժողովրդի եւ իմ արժանապատվությունը»

«ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԼԱՎ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ԻՆՉ ԵՆ ՍԻՐՈՒՄ»

- Անդրադառնանք նաեւ քաղաքային իշխանությանը. որպես երեւանցի` ի՞նչ կասեք Երեւանի քաղաքապետարանի գործունեության, եգիպտական բուրգերի հետ մրցող աղբակույտերի մասին, որի մասին քննադատությունները չեն դադարում:

Երևանում թալանել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի բնակարանը

- Չհասկացա, հիմա դուք ուզում եք, որ 80 տոկոս ժողովրդի ձայն ստացած քաղաքապետին քննադատե՞մ: Գնալ այդպիսի ռիսկի՞: Բա որ քննադատեմ` հետո ո՞նց եմ նայելու ժողովրդիս ջինջ աչքերի մեջ: Երբեք: Նա ժողովրդի ընտրյալ քաղաքապետն է ու լավ գիտի, թե իր ընտրողներն ինչ են սիրում: Ինչն էլ ստացել են:

- Նախկին իշխանավորները մեղադրում են նորերին, նորերը` նախկիններին, իսկ ՀՀ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվում: Վերջիվերջո, ո՞վ է մեղավոր, որ այսօր հասել ենք այս հանգրվանին:

Վահրամ Սահակյանը մեր ժամանակների եւ իր ներկայացման մասին

- Հին ացտեկական ասացվածք կա, մի քիչ երկար է` «Նախկին իշխանավորը նոր իշխանավորից ավելի վատն է, քան երրորդ օրվա սպասը, բայց ավելի քիչ, քան մի ծաղկով գարուն կգա, եթե ճտերն աշնանը հաշվես, այլ ոչ երբ ուշ կլինի, քան երբեք»: Պարզ արտահայտվեցի՞:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ ԱՍԱՑԻ»

Դե Հենրիկ Իգիթյանին արտաշիրիմեք ու «քրեական ենթամշակույթի» համար դատեք (Տեսանյութ)

- Ինչպես վերջին մեկ տարում ընդունված է ասել, իրավիճակ փոխվե՞լ է այսօրվա հեռուստատեսությունում:

- Ո՞նց չի փոխվել: Իհարկե, փոխվել է: Մեր լրագրողներն աճել են, ծաղկել են, փթթել, եւ շատերն արդեն տրաքվում են: Եվ այն լրագրողները, որոնք 10-20 տարի դուրս չէին պրծնում իշխանությունների մարմնի հայտնի մասերից` հիմա հայհոյում են այդ հին իշխանություններին: Ինձ թվում է, որ նման բան անողը լավ մարդ չէ: Ավելին. եթե կա մի լրագրող, որ նախկինում իշխանությունների խոսափողն էր, իսկ հիմա իրեն թույլ է տալիս հայհոյել այդ իշխանություններին` ուրեմն նրա մայրը եղել է սեռական ծառայություններ մատուցող: Չեմ կարծում, որ վիրավորական բան ասացի: Սա փաղաքշական բան էր: Կարող եմ անգամ ավելացնել` «Եղա՞վ, բալիկ ջան»...

Հայ եկեղեցու դերի և առաքելության նենգափոխված ներկայացումն ատելության դրսևորում է. Մայր աթոռ

- Յուրաքանչյուր իրավիճակում հնչում է «դարի հարցը»` ո՞ւր են մտավորականները, արվեստագետները... Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:

- Իհարկե, ունեմ: Ես տեղը գիտեմ ու կարող եմ ձեզ ասել, թե որտեղ են թաքնվում նրանք, միայն մարդու չասեք: Մտավորականների 95 տոկոսը տվյալ պատմական փուլում գտնվում են որոշակի անձանց ստամոքս-աղիքային եւ մարսողական համակարգի այն վերջույթում, որն անվանվում է հաստ աղիք: Նրանք այդտեղ են: Բայց մարդու չասեք: Մեկ է, շուտով դուրս են գալու, իհարկե` դեֆեկացիայի միջոցով:

Խաբված մարդկանց կերպարները` Վահրամ  Սահակյանի «Միստերիա հիստերիա» դրամայում

«ՍՊԱՍԵՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ»

- Վերջին մեկուկես տարվա վավերագրությունը` մշակութային ու քաղաքական երանգներով առաջիկայում կտեսնե՞նք ձեր գրքերում, թե դրանք պիեսների տեսքով կներկայացվեն բեմում: Որքան գիտեմ նոր ներկայացման շուրջ եք աշխատում, ի՞նչ ներկայացում է, եւ այս անգամ ի՞նչ է տեսնելու հանդիսատեսը, մի փոքր մանրամասնեք:

- Կմանրամասնեմ սեպտեմբերից սկսած, քանի որ ներկայացումները կխաղացվեն հոկտեմբերի 14-ին եւ 15-ին` Տիկնիկային թատրոնի բեմում: Դա իրոք մեր արդի կյանքի շատ վառ արտահայտությունն է, կարելի է ասել` ահավոր վառ արտահայտությունը: Սպասենք հոկտեմբերին:

Ինչ նորամուծություններ են լինելու «Արմմոնո» փառատոնում (Տեսանյութ)

- Շնորհակալություն:

- Բայց ես չեմ վերջացրել: Մի կարեւոր բան էի ուզում ասել, մոռացա... Հա, հիշեցի` սիրում եմ բոլորիդ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА