o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից». «Կամք»

08.08.2019 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից». «Կամք»

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Կամք»-ի կենտրոնական խորհրդի արտակարգ նիստ: Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասված է, որ նիստի նպատակն էր քննարկել Ստամբուլյան ոնվենցիայի վավերացման կողմնակիցների կողմից վերջերս սկսված հանրային քննարկումներ որակվող անհասկանալի միջոցառումները, եւ հատկապես 2019թ. օգոստոսի 6-ին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով տեղի ունեցած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ անցկացված քննարկումները:

ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ

«Խորհուրդը արձանագրեց, որ օգտագործելով պետական պաշտոններն ու հանրային միջոցները, որոշ պաշտոնյաներ բացահայտ փաստերը խեղաթյուրելով, օգտագործելով իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցները, փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից: Մյուս կողմից՝ նրանք իշխանությունից թաքցնում են նաեւ այն փաստը, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Փոխարենը փորձում են հավատացնել, որ կոնվենցիային հակադրվում են ընդամենը հետադիմական, մեկուսացած խմբերը: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կգիտակցի այն փաստը, որ հեղափոխության ճանապարհով իշխանության հասած այդ մի խումբ պաշտոնյաները, Ստամբուլյան կոնվենցիան պարտադրելով, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հանում են հայ ժողովրդի դեմ: Խորհուրդը քննարկեց նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արդեն երեք շաբաթից ավել ընթացող ստորագրահավաքը եւ մեծ գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի բնակչության բոլոր խավերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը: Վերոնշյալ փաստերը գրանցելուց հետո՝ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կենտրոնական խորհրդի արտակարգ նիստի անդամները միաձայն որոշեցին՝

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

1. չմասնակցել, այսպես կոչված, հանրային կեղծ քննարկումներին,

2. ակտիվացնել Հայաստանի քաղաքացիների հետ անմիջական շփումները,

3. երկուշաբթի` օգոստոսի 12-ից ստորագրահավաքներ սկսել Երեւանից դուրս` մարզերում,

«Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ բացարձակորեն դեմ եմ». Արամ Ա-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին

4. անմիջապես հրապարակել մարզեր այցելությունների ժամանակացուցակը:

Վերջում՝ կենտրոնական խորհուրդը կոչ ուղղեց կոնվենցիայի կողմնակից ուժերին` զերծ մնալ ՀՀ իշխանություններին եւ քաղաքացիներին խաբելու մարտավարությունից, որովհետեւ հայ ժողովուրդն արդեն իր խոսքն ասել է՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում չի վավերացվելու», - ասված է հայտարարության մեջ

«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА