o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարները. 3 ուշագրավ փաստ

09.08.2019 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարները. 3 ուշագրավ փաստ

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ մարտի մեկի դեպքերի վերաբերյալ BBC-ի անդրադարձը եւ անհայտ դիպուկահարների մասին վարկածները զուգահեռել է մի քանի պատմական փաստերի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին». Շարմազանով

1. 1991 թ.-ի հունվարի 13-ին, երբ սովետական զորքերը փորձում էին վերահսկողության տակ վերցնել Լիտվիայի մայրաքաղաք Վիլյնուսի հեռուստաընկերությունը, հնչեցին կրակոցներ, որոնց հետեւանքով սպանվեց 14 ցուցարար։ Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի անհայտ դիպուկահարներ։

«Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյունից առավել քան խոցելի է». Խ. Հարությունյան

2. 1993 թ-ին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ Ելցինի հրամանով տանկերը կրակեցին Սպիտակ տան վրա։ Այդ ակցիաների ժամանակ սպանվեց առնվազն 158 մարդ։
Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ աշխատել են երրորդ կողմի անհայտ դիպուկահարներ, որոնք տեղակայված են եղել հարակից բարձրահարկ շենքերի եւ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տանիքներում։

«Second hand զամբյուղում են հայտնվելու մի շարք գործիչներ». Վահան Բաբայան

3. 2014 թ.-ին Ուկրաինայում իրականացվեց զինված պետական հեղաշրջում եւ փետրվարի 20-ին փողոցային բախումների ժամանակ սպանվեց 53 մարդ, որոնցից 49 ցուցարար եւ 4 ոստիկան։ Այն ժամանակ, իհարկե, կրկին մեղադրեցին գործող իշխանություններին, սակայն հետո բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի անհայտ դիպուկահարներ (կան հրապարակված տվյալներ, որ դիպուկահարները Վրաստանից են եղել, որոնք հրահանգավորում են ստացել ամերիկյան զինվորականների կողմից, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի միջնորդությամբ)։

«Որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն». ՀՀ նախկին վարչապետը՝ Ամուլսարի մասին

Հարց «Ովքե՞ր են կրակել 2008 թ.-ի մարտի մեկին Երեւանում»: Սպանություն կատարողները առ այսօր չեն բացահայտվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА