o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիկի՛ն, ձեր երկակի ստանդարտներն անընդունելի են». քաղաքագետը՝ նախարարին

08.08.2019 23:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տիկի՛ն, ձեր երկակի ստանդարտներն անընդունելի են». քաղաքագետը՝ նախարարին

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ օրերս տեղի ունեցած քննարկմանն անդրադառնալով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել էր, թե հանդիպման վերջում իրեն հրապարակային անձնական վիրավորանք է հասցրել ներկաներից մեկը, ապա հավելել, որ պատրաստվում է օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու իր արժանապատվությունն ու խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքը:

«Հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին». Շարմազանով

Արձագանքելով՝ նախարարի վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ ընդգծել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զարուհի Բաթոյանի հայտարարության մեջ իրեն զարմացրել է երկու հանգամանք:

«Նախ, որ իրեն ուղղված «մարմնավաճառ» բնութագրիչը սույն տիկինը համարում է հրապարակային անձնական վիրավորանք: Բայց չէ՞ որ նրա կուսակիցը՝ Նիկոլ Փաշինյանի Քաղպայմանագրի հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանը սույն թվականի մարտի 8-ին ՀՀ Ազգային ժողովում Կանանց միջազգային օրվան նվիրված համաժողովի ընթացքում իր կուսակիցների եւ անձամբ իր անունից, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ իրենք լեսբի կանայք են, տրանս կանայք են, սեքս ծառայություն մատուցող, այսինքն, մարմնավաճառ կանայք են: Եվ Լառայի այդ ելույթն արժանացավ ներկաների եւ Զարուհի Բաթոյանի հավանությանն ու ինքնամոռաց բուռն ծափահարություններին: Եթե մարմնավաճառ լինելը անձնական վիրավորանք էր վերջինիս համար, ապա ինչո՞ւ այն ժամանակ իր վիրավորանքի մասին չբարձրաձայնեց, որպեսզի մարդիկ իմանային, որ ինքը չի կիսում լեսբի-տրանս-մարմնավաճառ լինելու մասին Լառայի ինքնաբնութագրական հայտարարությունը: Եվ երկրորդ, փաստորեն Զարուհի Բաթոյանը հայտարարում է, որ ինքը քրիստոնյա է: Քրիստոնյան գիտի, որ արտամուսնական սեռական կապերը, ըստ Սուրբ Գրքի, պոռնկություն է՝ մահացու մեղք, առավել եւս, դրա քարոզչությունը: Իսկ սույն տիկինը ոչ միայն հայտնի տեսանյութում բարձրաձայնում է իր վարած անբարո կյանքի մասին, այլեւ ակնկալում է դրա համար նպաստալից պայմանների ապահովումը Հայաստանում: Էնպես որ, տիկին, ձեր երկակի ստանդարտներն անընդունելի են, «զոհի» դերում հանդես գալն առնվազն ծիծաղելի է, իսկ ՀԵՀԵՄ-ում տեղի ունեցածը Հայ Առաքելական եկեղեցու, եկեղեցու սպասավորների եւ անդամների դեմ սադրանքի առիթ դարձնելը՝ ստամբուլյան կոնվենցիայի անհրաժեշտությունը փաստելու համար, անընդունելի», - շեշտել է Կ. Եսայանն ու հավելել. «Ո՛չ ստամբուլյան կոնվենցիային»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА