o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրախ ենք նոր տրանսֆերների համար, բայց կեղծ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ.Մխիթարյան

08.08.2019 23:40 ՍՊՈՐՏ
Ուրախ ենք նոր տրանսֆերների համար, բայց կեղծ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ.Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ զրուցել է BBC-ի հետ և խոսել ամուսնության մասին, Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու, լոնդոնյան թիմի նոր համալրումների ու տրանսֆերային շշուկների մասին:

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

«Նախորդ մրցաշրջանի վերջում թիմում բոլորը ոգևորված էին, երբ 5-6 խաղ էր մնացել, քանի որ հնարավորություն կար հայտնվել Անգլիայի առաջնության լավագույն քառյակում: Ցավոք, չստացվեց: Բայց մինչև վերջին րոպեն հավատում էինք, իհարկե, հիասթափեցնող էր: Այնուհետև, մենք ևս մեկ հնարավորություն ստացանք Եվրոպա լիգայում, սակայն չկարողացանք հաղթել «Չելսիին» ու նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:  Այս տարի թիմում նոր էներգիա կա, շատ ուրախ ենք, որ նոր համալրումներ կան, անհամբերությամբ սպասում ենք նոր մրցաշրջանին, հույս ունենք, որ նոր ֆուտբոլիստները կօգնեն հասնել մեր նպատակներին, քանի որ մրցաշրջանը շատ երկար է:

Երբեմն տրանսֆերային շշուկները ինձ ծիծաղեցնում են, երբեմն չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում այս կամ այն տեղեկությունը: Բայց պետք է հետևել լուրերին, որպեսզի տեղյակ լինես ամեն ինչից: Երբ պետք է նոր ֆուտբոլիստ գա, մենք հետևում ենք լրատվամիջոցներին, որովհետև այդ թեման հանդերձարանում չի քննարկվում: Մենք ուրախ ենք նոր տրանսֆերների համար: Բայց կեղծ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ»,-ասել է Մխիթարյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА