o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնական. Դավիդ Լուիսը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

08.08.2019 23:24 ՍՊՈՐՏ
Պաշտոնական. Դավիդ Լուիսը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալը» պայմանագիր է կնքել «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի հետ՝ հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը:

«Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի հետ կնքել է հիմնական պայմանագիր, սակայն ժամկետ չի նշվում:

Ֆուտբոլիստը տոնում էր գոլը, մինչդեռ գնդակը մնացել էր ցեխի մեջ (տեսանյութ)

Դավիդ Լուիսն իր մարզական կարիերայում պրոֆեսիոնալ մակարդակով անցկացրել է 13 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 524 ակումբային հանդիպման:

«Դավիդ Լուիսը հսկայական փորձ ունի, ու ես ուրախ եմ, որ նորից աշխատելու եմ նրա հետ: Նա իսկապես կուժեղացնի մեր պաշտպանությունը»,- ասել է Ունայ Էմերին:

«Արսենալում» Լուիսը խաղալու է 23 համարի մարզազգեստով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА