o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տալիս ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով

08.08.2019 20:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տալիս ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով

Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական կտա կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Լեհաստանում սկանդալ ՝ բորբոքվում՝ կապված Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու կողմից կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ: Լրագրողներին հայտնի է դարձել, որ Կուխչինսկու ծառայողական ուղևորությունների ժամանակ հաճախ ինքնաթիռում չհիմնավորված կերպով գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև կառավարող կուսակցության քաղաքական գործիչները՝ իրենց ընտանիքների հետ: Կուխչինսկին որպես արդարացում հայտարարել է, թե դա չի ավելացրել պետական ծախսերը, բայց միևնույն ժամանակ կամավոր 15 հազար զլոտի է վճարել բարեգործական նպատակների համար և 28 հազար զլոտի՝ Զինված ուժերի արդիականացման հիմնադրամին:

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Սկրիպալների պատճառով ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցները

Ընդդիմության առանձնակի դժգոհությունն է առաջացնում այն, որ Կուխչինսկին կառավարական ինքնաթիռով իր ընտանիքի հետ բազմիցս ճանապարհորդել է հայրենի Մերձկարպատյան վոյևոդություն: Ընդդիմությունը ձգտում է հասնել Սեյմի խոսնակի պաշտոնից Կուխչինսկու հրաժարականին: Այդ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումները նշանակված են օգոստոսի 9-ին:

«Վաղը ես մտադիր եմ հրաժարական տալ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից»,- օգոստոսի 8-ին հայտարարել է Կուխչինսկին մամուլի ասուլիսում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ «հանցագործություններ չի կատարել» և «վնաս չի հասցրել պետությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА