o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

08.08.2019 10:59 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր բոլոր Visa Infinite և Visa Platinum քարտապաններին օգտվել Lounge Key ծառայությունից և վայելել աշխարհի 100 երկրների 300 քաղաքների 550 օդանավակայանների VIP գոտիները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարվել են առաջին հաղթողները

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Lounge Key ծառայությունը նախատեսված է Visa Infinite և Visa Platinum այն քարտապանների համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և շատ ժամանակ անցկացնում օդանավակայաններում: Եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել, թռիչքների միջև գոյացել է երկար ժամանակահատված կամ պարզապես չվերթից առաջ կա ցանկություն հանգստանալու լռության մեջ, ապա Lounge Key ծառայությունը հենց Ձեզ համար է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում քարտապանները կարող են օգտվել VIP գոտու ծառայություններից անվճար՝

· Visa Infinite քարտերով տարեկան 6 անգամ

· Visa Platinum քարտերով տարեկան 2 անգամ

 

Lounge Key ծառայությունը հաճախորդին թույլ է տալիս`

· կազմակերպել հանդիպումներ գործընկերների հետ, եթե չվերթը չեղարկվել է կամ հետաձգվել,

· աշխատել համակարգչով՝ ինտերնետային ցանց ազատ մուտք գործելու հնարավորությամբ, հարմարավետ աթոռներով և սեղաններով, հագեցած առանձին աշխատանքային գոտիներում,

· ցնցուղ ընդունել` աշխատակցից ստանալով լոգանքի պարագաներ,

· ճաշել բիզնես-սրահում՝ հաճելի և հարմարավետ մթնոլորտում, առանց ռեստորան այցելելու:

 

VIP գոտում գտնվելու համար բավական է VIP գոտու աշխատակցին ներկայացնել Ձեր Visa Infinite / Visa Platinum քարտը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА