o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

07.08.2019 21:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր)

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային  երաժշտական փառատոնի բացմանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА