ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հունիսին նվազել է. ԱՎԾ

07.08.2019 18:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հունիսին նվազել է. ԱՎԾ

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2019 թվականի հունվար-հունիսին կազմել է 6 մլն 121.5 հազար տոննա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը եղել է 14 մլն 417.7 հազար տոննա. ցուցանիշը 2019 թվականին նվազել է 57.5 տոկոսով: Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են և արտահանումը, և ներմուծումը, և ներհանրապետական փոխադրումները:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ընդ որում՝ երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 1 մլն 430.6 հազար տոննա: Շուրջ 68.6 տոկոսով նվազել է ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը՝ կազմելով 3 մլն 816 հազար տոննա: 38 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 10 մլն 9 հազար տոննա:

Միևնույն ժամանակ, 3.3 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 864 մլն տոննա: 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА