o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխհատուցում ՀՀ քաղաքացիների հաշվին. Ո՞վ պետք է պատասխան տա դատավորների սխալ որոշումների համար

07.08.2019 15:55 ԻՐԱՎՈՒՆՔ
Փոխհատուցում ՀՀ քաղաքացիների հաշվին. Ո՞վ պետք է պատասխան տա դատավորների սխալ որոշումների համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վրեաբրեյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որևէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարն ընդգծեց նաև, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։

ՄԻԵԴ-ում 17-հոգանոց խումբ է ձևավորվել Քոչարյանի վերաբերյալ դիմումը քննելու համար

 Այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվը բոլոր 111 գործերի կոնտեքստում է:

Հայաստանում սակայն չկա վիճակագրական տվյալներ թե որ դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց եղել:

Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռներին՝ նշեց, որ եթե մարդու իրավունքները խախտվել են ուղիղ դիտավորությամբ և եղել են կոպիտ և էական խախտումներ, ապա պետությունը պետք է հետադարձ պահանջ ներկայացնելու լիազորություն ունենա այն դատավորների դեմ, որոնք պատասխանատու են այդ իրավունքների խախտման համար:

«Այսինքն՝ դատավորը կոնկրետ պետք է գույքային պատասխանատվություն կրի: Օրենքում պետք է սահմանվեն այն չափորոշիչները, թե որ դեպքում իրավունքի խախտումը պետք է համարվի կոպիտ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ այս հարցով կարևոր խնդրի, որ ՄԻԵԴԻ վճիռներից հետո տուժող քաղաքացիներին Հայաստանը պետք է արդարացի փոխհատուցում տա, և բնականաբար պետական բյուջեի միջոցով դա պետք է արվի, բայց սա շատ անարդար է մնացած բոլոր քաղաքացիների հանդեպ, քանի որ պետբյուջեն  իրենց  գրպանից դուրս եկած փողերով է ձևավորվել:

Ջուլհակյանի խոսքով այս հացը փոխատուցումից հետո պետք է շարունակվի վերահսկել և իրական մեղավորներից պետբյուջե վերադարձնել այդ գումարները:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը նույնպես գտնում է, որ պետք է համապատասխան մեխանիզմ մշակել այս դեպքերի համար: Նրա խոսքով՝ եթե դատավորների կողմից եղել են կոպիտ խախտումներ, ապա դա որոշակի հետևանքներ և արձագանքներ  պետք է նախատեսի, այսինքն՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն:  Դրա համար, ըստ նրա, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Ըստ նրա՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայումս աշխատում է մի նախագծի վրա, որի նպատակն է դատական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ նախատեսել,  որի համաձայն՝  ՀՀ-ի դեմ կայացրած ՄԻԵԴ-ի վճիռները կդառնան հիմք՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել համար:  Նա նաև ասաց, որ ԲԴԽ-ն նույնպես մասնակցում է այդ քննարկումներին:

Վիգեն Քոչարյանի խոսքով  պետք է զգույշ և հավասարակշռված մոտեցում դրսևորել, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ այդ  իրավունքի խախտումները տեղի են ունեցել օբյեկտիվ իրավիճակներում:

Օրինակ, դատավորը տվյալ իրավիճակում հնարավորություն չուներ այլ որոշում կամ վճիռ կայացներ: Լինում են նաև դեպքեր, երբ բուն նախադեպային իրավունքն է փոփոխության ենթարկվում ժամանակի ընթացքում:

Քոչարյանը նշեց նաև, որ այս  հարցին անդրադարձել է նաև Վենետիկի հանձնաժողովը, որի դիրքորոշումը հետևյալն էր՝ ՄԻԵԴ-ի որոշումների հետ կապված դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել միայն դեպքում, երբ նրանց գործողություններում չարամիտ դիտավորություն կամ կոպիտ խախտում է եղել։

Հիշեցնենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  վերջին վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բյուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ: Այսինքն՝ միայն մեկ գործի փոխհատուցման գումարը գերազանցում է 11 տարվա վճիռների հանրագումարին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА