o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

հնարավոր է գեներալ-մայոր Օգանովսկին է ղեկավարել ցուցարարներին կրակելու գործողությունը

07.08.2019 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
հնարավոր է գեներալ-մայոր Օգանովսկին է ղեկավարել ցուցարարներին կրակելու գործողությունը

Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):

Արարատ Միրզոյանը՝ հնարավոր հրաժարականների մասին

Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների` նա, հնարավոր է` հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА