o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանն այսօր կքննի «Շշի Մելոյի» գործարար եղբորը կալանավորելու միջնորդությունը

07.08.2019 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դատարանն այսօր կքննի «Շշի Մելոյի» գործարար եղբորը կալանավորելու միջնորդությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովհաննես  Ավագյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7–ին կքննի  ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ գործարար Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին հայտնել է Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնեուն դրդրելու կասկածանքով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն քննելով նրա պաշտպանի բողոքը, ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Դրանից հետո Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով և միջնորդություն ներկայացրել դատարանին՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։

Սույն լրատվամիջոցի հետ զրույցում Հովսեփ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններն արդարացնելու համար քննչական մարմինը որոշել է Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք առաջադրել նրանց ծեծի ենթարկելու ՝ իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Ռոբերտ Մանուկյանի ձերբակալումն անօրինական ճանաչելու որոշման մեջ դատարանը հստակ արձանագրել է, որ քննիչը Մանուկյանին բերման ենթարկելու որոշում կայացրած չի եղել, նրան ծանուցագիր չի ուղարկել, և ոստիկաններն առանց հիմնավորման են ցանկացել նրան բերել քննչական բաժին: Ըստ Սարգսյանի, նման պայմաններում, եթե անձի նկատմամբ փաստացի անօրինական գործողություն է իրականացվում, նա ունի պաշտպանվելու իրավունք: Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունում՝ հայտնելով, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ ոստիկանները ոչ իրավաչափ բռնություն են գործադրել, իսկ արդեն ոստիկանության բաժնում մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին, որը կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:

Հավելենք, որ Ռոբերտ Մանուկյանը Աբովյանում գործող «Սիփան» պահածոների և ըմպելիքների գործարանի՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրենն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА