o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխատանքից ազատված բեմադրիչը կվերադառնա Սունդուկյանի թատրոն. դատարանը բավարարել է հայցը

06.08.2019 22:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Աշխատանքից ազատված բեմադրիչը կվերադառնա Սունդուկյանի թատրոն. դատարանը բավարարել է հայցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ բավարարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի հայցն ընդդեմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական կայքից։

Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 28-ին Գասպարյանին և նրա կնոջը՝ Էռնա Ավետիսյանին առանց հիմնավոր պատճառի ազատել էին աշխատանքից։ Հայցվորը դատարանից պահանջել էր՝ անվավեր ճանաչել իր աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը։

Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Տիգրան Գասպարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հօգուտ Տիգրան Գասպարյանի բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի եռապատիկի չափով հատուցման գումարը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին բացի Տիգրան Գասպարյանից, աշխատանքից ազատվել են նաև թատրոնի դերասաններ, որոնցից երկուսը՝ Էռնա Ավետիսյանը և Կարինա Հարությունյանը, նույնպես հայց են ներկայացրել դատարան՝ իրենց ապօրինի աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Նրանց գործը դեռևս քննվում է դատարանում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА