o C     21. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակոցներ՝ Եղեգնաձորում. «Պորշ Կայեն»-ի 27-ամյա վարորդը ձերբակալվել է

06.08.2019 17:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կրակոցներ՝ Եղեգնաձորում. «Պորշ Կայեն»-ի 27-ամյա վարորդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ի կեսգիշերին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի սուպերմարկետներից մեկի մոտից կրակոցի ձայներ են լսվում:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի ունեցածը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ: Հայտնաբերվեց 5 պարկուճ:

Նինոծմինդայի քաղաքապետարանի հայազգի աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով

Ահազանգից րոպեներ անց Եղեգնաձորի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին «Պորշ Կայեն» մակնիշի մեքենա: Եղեգնաձորցի 27-ամյա վարորդը ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: 
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 7.62 մմ տրամաչափի երկու պարկուճ:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА