o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴՐԵՑ ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

06.08.2019 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴՐԵՑ ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Ստեփանակերտում ունեցած երեկվա ելույթից հետո անգամ Նիկոլի բացահայտ եւ ստվերում գնտվող զինակից կառույցներից են սկսել կծու ծաղրանքի տեսքով հայտարարություններ լսվել: Հիշեցնենք, երեկ Փաշինյանըը ներկայացրեց ինչ-որ անհասկանալի, անբացատրելի թվեր՝ դրանք համարելով ազգային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչեւ 2050 թվականը: Եվ ահա, օրինակ, Նիկոլի կառավարությունում պատկառելի դեր ունեցող ԼՏՊ-ական ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան առաջարկեց Նիկոլին՝ այդ «ծրագրի» մեջ ներառել նաեւ Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները: Ահա այստեղ է, որ մեկ էական հարց է ծագում. Փաշինյանը հոգեկան կամ հոգեբանական այն վիճակի՞ն է հասել, որ կարող է հանդես գալ այնպիսի պաշտոնական ելույթներով, որոնք ծաղրելու գայթակղությունից անգամ նրա մերձավորները չեն կարողանում զերծ մնալ: Թե՞ պետք է մտածենք, որ նման բացահայտ զառանցաբանությամբ Փաշինյանն ինչ-որ խաղ է փորձում առաջ տանել: Մի խոսքով,ո՞րն էր Ստեփանակերտում նրա ելույթ ունենալու նախ՝ ցանկության, ապա այդ ելույթի բուն իմաստը, դրանով ո՞ւմ եւ ի՞նչ էր փորձում ասել Փաշինյանը: 

Փաշինյանն ընդունո՞ւմ է Մինսկի խմբի ծրագիրը

Իհարկե, ապացուցելու կարիք էլ չկա, որ բուն ելույթը հիմնականում անկապ բառակույտերի եւ անիմաստ ցանկությունների ժողովածու էր: Չէ, ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ, օրինակ, հնարավոր չէ Փաշինյանի խոստացածի պես՝ մինչեւ 2050 թվականը ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց կամ տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Խելամիտ, նպատակասլաց գործունեության դեպքում դրանից ավելիին էլ կարելի է հասնել: Պարզապես անլուրջ է, երբ երկրի վարչապետը վեր է կենում եւ նման կոնկրետ թվեր ներկայացնում՝ անգամ չակնարկելով, թե ինչ հաշվարկներից է ելնում, ինչու պետք է ստեղծել 1.5 միլիոն աշխատատեղ եւ ոչ թե, ասենք, 1.3 միլիոն կամ 1.7: Բայց սա մի կողմ, խնդիրն այլ է. այնուամենայնիվ ինչո՞ւ Նիկոլը որոշեց մտնել այս հարթություն, որ անգամ մերձավորների ծաղրանքն առաջ բերեց: Իհարկե, կարելի է ամենապարզ վարկածն առաջ քաշել, թե սա սովորական պոպուլիզմ է, որով Փաշինյանըփորձում է մոռացության տալ ներկայիս տնտեսական խայտառակ վիճակը՝ մարդկանց հույսերը ֆիքսելով ապագայի վրա: Միգուցե, առավել եւս, որ նման տեսք ուներ նաեւ նրա վերջին սկանդալային հայտարարություններից մյուսը՝ կապված 2014թ.-ի ինչ-որ գերգատղնի զեկույց «պեղելու» հետ, որտեղ ներկայացված է, որ Հայաստանը, որպես պետություն, ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված: Հասկանալի է՝ իրականում ունենար նման զեկույց, Փաշինյւանը չէր վարանի հեղինակներով հանդերձ այն ամբողջովին հրապարակել՝ եւս մեկ մեղադրանք ուղդելով նախկիններին: Մինչդեռ նա արհեստականորեն՝ դեռ նախկին իշխանությունների ժամանակով մեր վիճակը ներկայացնելով լիովին ձախողված, այն մեսիջն է հղում, թե տեսեք ինչ ձախողված երկիր եմ ստացել, ուրեմն ամենաքիչը մի 10 տարի պետք է, որ առաջընթաց լինի: Կարճ ասած, փորձում է այս կերպ բացատրել իր ձախողումները, եւ Ստեփանակերտի ելույթն էլ կարելի է սրա «երկրորդ սերիան» համարել:

Միգուցե այս վարկածը եւս Փաշինյանի շարժառիթներից մեկն էր: Բայց կարծես թե ոչ միակը: Եվ այստեղ նախ ֆիքսենք Ստեփանակերտի երեկվա միջոցառման ժամանակ արձանագրված մեկ փաստ, որը մի փոքր աչքից հեռու մնաց: Ելույթ ունեցավ նաեւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հնչեցնելով նման թեզ. «Աշխատանքներ իրականցնել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար...»: Նման միտք Սահակյանը հնչեցրել էր նաեւ մայիսին՝ Ստեփանակերտում կայացած ԱԽ հայտնի նիստի ժամանակ: Նույն նիստում էլ Փաշինյանը փորձում էր Արցախից գնահատական ստանալ Մինսկի խմբի հայտնի վեց կետանոց ծրագրի հետ կապված, ու հիշեցնենք՝ դրանից հետո Սահակյանն ու Փաշինյանը ամիսներով իրար հետ գործնականում չէին շփվում: Եվ ահա եկել է ժամանակը, որ Փաշինյանը պետք է վերջնական պատասխան տա՝ ՄԽ-ի այդ ծրագրի հետ կապված. ընդունո՞ւմ է, թե՝ մերժում: Երկու տարբերակն էլ միանգամայն սպասելի հետեւանքները կունենան, թեեւ իրավիճակը Նիկոլի համար կտրուկ կփոխվեր, եթե պաշտոնական Ստեփանակերտը դրան կողմ արտահայտվեր: Սակայն ԱՀ նախագահը նույն թեզն է առաջ տանում. Ստափանակերտը հետաքրքրված է ոչ թե ՄԽ առաջարկով, այլ կենտրոնացած է «Արցախի անկախության միջազգային ճանաչման» վրա: Այսինքն, թող Փաշինյանն ինքը որոշի՝ ընդունո՞ւմ է ՄԽ առաջարկած ծրագիրը, թե՝ ոչ՝ դրանից բխող ողջ պատասխանատվությամբ եւ հետեւանքներով հանդերձ:

Այն, որ հենց սա էր Փաշինյանի արցախյան այցի ողջ նպատակը, Սահակյանից կամ հանրահավաքում՝ արցախցիներից ՄԽ առաջարկի հետ կապված «դաբրո» ստանալը, ենթադրելու առիթ ունեցել էինք: Բայց ահա՝ «դաբրոն» չկա: Ու դրանից հետո Ստեփանակերտի հանրահավաքում արդեն պարզապես ասելու բան էլ չէր մնում: Մինչդեռ հանրահավաք հրավիրող Փաշինյանը պետք է ինչ-որ բան խոսեր, ու գնաց-հասավ 2050 թվականները՝ բնականաբար՝ Գյուլնազ տատր ոճով: Չնայած, դա էլ բան չի փոխում. մինչեւ 2050թ.-ը հազար բան կփոխվի, Փախինյանի երեկվա ելույթից հետոք էլ չի մնա, որ մի բան էլ մտածող լինի՝ նրա խոստումները կատարվեցին, թե՝ ոչ: Բայց ահա ՄԽ-ին պատասխան տալու պահը այսօր-վաղը կգա: Այնպես որ, այդ ելույթի ծիծաղելի դրվագների բարոյահոգեբանական պատճառները եւս կարելի է հասկանալ:

Չնայած, ՄԽ-ին տված պատասխան կարելի է համարել նաեւ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը, ինչպես որ ընկալում է Բաքուն: Եթե այդպես է, ապա մինչեւ 2050թ.-ին հասնելը, երեւի մեկ պատերազմ էլ պետք է վարենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА