o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատում երիտասարդը փող ու ոսկի է շորթել տիկնոջից՝ սպառնալով արատավորող տեղեկություններ տարածել. Ոստիկանություն (տեսանյութ)

06.08.2019 13:37 ՔՐԵԱԿԱՆ
Արարատում երիտասարդը փող ու ոսկի է շորթել տիկնոջից՝ սպառնալով արատավորող տեղեկություններ տարածել. Ոստիկանություն (տեսանյութ)

Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկյա զարդ է տվել։

Ադամանդի գործարանի տերերը ի վերջո հետախուզվո՞ւմ են, թե՞ ոչ. Ոստիկանությունը խոստանում է պատասխանել 30-օրյա ժամկետում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին փող ու ոսկի է տվել՝ ընդհանուր 310․000 դրամի։ Օգոստոսի 4-ին երիտասարդը դարձյալ փող ու ոսկի է ուզել։ 

Հաղորդումն ընդունելուց հետո ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ կարճ ժամանակում պարզելով, որ երիտասարդը ապրում է Արարատի մարզի Արմաշ գյուղում և 29 տարեկան է։ Պարզել են նաև, որ նա կնոջը ներկայացել է այլ անվամբ, իսկ ոսկին և փողը վերցրել է ոչ թե անձամբ, այլ տաքսու վարորդի միջոցով։

Նույն օպերատիվությամբ Արարատի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերել են ու բերման ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին։ 

Կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդը տվել է խստովանական բացատրություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ 
Հանգամանքները պարզվում են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА