o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել Դիբալայի համար

06.08.2019 12:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել Դիբալայի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի ձեռքբերմամբ, հայտնում է Canal+-ը:

25-ամյա արգենտինացու տեղափոխության համար ՊՍԺ-ն պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել: Ավելի վաղ Դիբալային ձեռք բերելու ցանկություն ուներ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ չկարողացավ համաձայնության գալ ֆինանսական կետերի շուրջ:

Մխիթարյանը կարող է բանալի լինել՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա դուրս գալու համար.Զբիգնև Բոնեկ

Դիբալայի պայմանագիրը «ծեր սինյորա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Նախորդ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 10 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА