o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեստարտ »-ի տղաների գործն ուղարկվել է դատարան

06.08.2019 11:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ռեստարտ »-ի տղաների գործն ուղարկվել է դատարան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։

Այդ մասին  լրատվամիջոցներից մեկին հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի և նրա 5 ընկերների մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով և նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նարեկ Մալյանը քրեական գործով տուժող է ճանաչվել։

 Ըստ լրատվամիջոցի՝ դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Պետրոսյանը նախնական համաձայնության գալով Յուրի Արայիկի Ավագյանի, Հրաչյա Դավիթի Խլղաթյանի, Արամայիս Լիպարիտի Պետրոսյանի, Գարիկ Գրիշայի Միսակյանի և Դավիթ Գագիկի Սիմոնյանի հետ, խմբի կազմում, 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով` փորձել է բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Հիշեցնենք, որ տղաները ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին ուժով փորձել էին նետել աղբարկղը, սակայն ոստիկանները միջամտել էին և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА