o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կոչ է արել օրենք ընդունել զենքի գնորդների նախնական ստուգման մասին

05.08.2019 20:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կոչ է արել օրենք ընդունել զենքի գնորդների նախնական ստուգման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում եւ Օհայոյում հրաձգությունների հետ կապված միջադեպերից հետո հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ է արել ընդունել օրենք, որը պատհանջում է կենսագրական տվյալների ստուգում զենք գնելիս:

Թրամփը բուժզննում է անցնում այժմ նախընտրական ժամանակահատվածում ժամանակ «չվատնելու» համար

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Էլ Պասոյում (Տեխաս) եւ Դեյթոնում (Օհայո) հրաձգությունից մարդկանց զոհվելն անհետեւանք անցնի: Նույնը վերաբերում է լուրջ վերքեր ստացածներին: Մենք երբեք չենք կարող նրանց մոռանալ, ինչպես եւ ուրիշ շատերի նրանցից առաջ:

Հանրապետականները եւ դեմոկրատները պետք է միավորվեն եւ կենսագրական տվյալների նախնական ստուգումների անցկացում սահմանեն, հնարավոր է՝ միացնելով այս օրենսդրական ակտը ներգաղթի այդքան անհրաժեշտ բարենորոգման հետ»,- գել է Թրամփը Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահը հավելել Է, որ «այդ երկու ողբերգական իրադարձությունները պետք է ինչ-որ լավ, եթե ոչ մեծ բանի հանգեցնեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА