o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջկա շուրջ վիճաբանությունն ավարտվել է 2 եղբայրների դանակահարությամբ

05.08.2019 14:34 ՔՐԵԱԿԱՆ
Աղջկա շուրջ վիճաբանությունն ավարտվել է 2 եղբայրների դանակահարությամբ

Oգստոսի 4-ին դանակահարված վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 26 և 23 տարեկան եղբայրներ, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանց մարմնի տարբեր մասերին, այդ թվում` գլխին, եղել են կտրած-ծակած վնասվածքներ։

Երևանում մեկ տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար

Պարզվել է, որ նրանք վնասվածքներ են ստացել  Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Ըստ որոշ լուրերի՝ եղբայրների հետ վիճել է նրանց ընկերը։ Վեճի պատճառն էլ մի աղջիկ է, որին նկատմամբ և՛ եղբայրներից մեկը, և՛ նրանց ընկերն անտարբեր չեն։ Պարզաբանումները վերածվել է ծեծկռտուքի և հանգուցալուծվել եղբայրների դանակահարությամբ։

Հրազդանի ոստիկանները դեպքից ժամեր անց հայտնաբերել են դանակահարողին ու տեղափոխել բաժին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА