o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանակահարություն Արարատի մարզում. նախկինում դատապարտված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

05.08.2019 10:04 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դանակահարություն Արարատի մարզում. նախկինում դատապարտված տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզի հանգստյան տներից մեկում նախօրեին դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով նախկինում դատված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

«Թավշյա» իշխանությունը դատապարտված է ձախողման

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Կամո Մ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Կամո Մ.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Լանջազատ գյուղի վարչական տարածքում, որտեղ Վերին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Բանիպալ Սարգիսովը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա որովայնին, իսկ մինչ այդ էլ գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Բ. Սարգիսովին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ:

Նշենք, որ Կամո Մ.-ն նախկինում եղել է դատապարտված և համաներմամբ ազատ է արձակվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА