o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչքան էլ որպես տղամարդ հասկանամ, որպես վարչապետ չեմ կարող հասկանալ. Փաշինյան

04.08.2019 22:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչքան էլ որպես տղամարդ հասկանամ, որպես վարչապետ չեմ կարող հասկանալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է կանանց ստեղծել միկրոձեռնարկություններ եւ օգնել իրենց ընտանիքներին:

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ուղիղ եթերում Փաշինյանը նշեց, որ ինքը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ տղամարդիկ չեն թողնում իրենց կանանց զբաղվել ձեռնարկատիրությամբ միայն նրա համար, որ հանկարծ կանայք ավելի շատ եկամուտ չբերեն տուն:

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

«Տղամարդիկ ասում են՝ ոնց կլինի, որ դու ավելի շատ գումար բերես, քան ես: Ինչքան էլ որպես տղամարդ կարող եմ հասկանալ, բայց որպես վարչապետ սա չեմ կարող հասկանալ: Սա անտրամաբանական է, երբ կարող ես փոխել ընտանիքի սոցիալական վիճակը, բայց թույլ չի տրվում դա անել: Ձեռնարկատիրություն ասելով նկատի ունեմ՝ խմորեղեն թխել ու խանութներին հանձնել, կամ չիր»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը մեջբերում արեց նաեւ 2014թ.-ին պատրաստված գաղտնի զեկույցից, որում կանանց մասին ասվում է. «Կանայք թեեւ հասուն տարիքում կազմում են բնակչության մեծամասնությունը, խիստ սահմանափակ են օգտագործվում որպես ռեսուրս»: Վարչապետն ընդգծեց, որ սա նախորդ իշխանությունների դիրքորոշումն է եղել. «Ես կանանց համարում եմ տնտեսական հեղափոխության ամենամեծ պոտենցիալ ունեցող ուժերից մեկը, եթե կանայք այս առումով ավելի ակտիվ լինեն, մենք ավելի հաջողությունների կհասնենք»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА