o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացառիկ համերգային երեկո Գյումրիում (տեսանյութ)

04.08.2019 16:01 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բացառիկ համերգային երեկո Գյումրիում (տեսանյութ)

Օգոստոսի 9-ին, Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում տեղի կունենա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ նշանավոր կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը։

Կայացավ Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում

Կարմեն Աճեմյանը, ով Սփյուռքում բավականին ճանաչված անուն է, առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ «ՔԵԶ ԵՄ ԵՐԳՈՒՄ, ԻՄ ԳՅՈՒՄՐԻ» խորագիրը կրող մենահամերգը երգչուհու նվերն է լինելու իր կողմից շատ սիրելի Գյումրի քաղաքին։ Բացառիկ համերգային երեկոյի ընթացքում հնչելու են Շերամի, Հավասու, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։

Միջոցառումը տևելու է մեկ ժամ, որի ավարտին նախատեսված է գինու հյուրասիրություն և մտերմիկ զրույց արտիստուհու հետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА