КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 13. 12. 2019 : :
Քիչ հետո Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը ԱԱԾ-ի մեկուսարանից ազատ կարձակվի: Այս մասին Iravunk.com-ը տեղեկացավ մեղադրյալի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանից:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է`ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ