o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծխախոտի ծուխը նպաստում է ոսկեգույն ստաֆիլոկոկի մոտ հակաբիոտիկային կայունության զարգացմանը. հետազոտություն

03.08.2019 11:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ծխախոտի ծուխը նպաստում է ոսկեգույն ստաֆիլոկոկի մոտ հակաբիոտիկային կայունության զարգացմանը. հետազոտություն

Ոսկեգույն ստաֆիլոկոկն այսօրվա դրությամբ ամենավտանգավոր պաթոգեններից է, քանի որ նրա շատ շտամներ ոչ զգայուն են դառնում հակաբիոտիկների նկատմամբ:  Բատայի համալսարանից հետազոտողների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ծխախոտի հետ շփման արդյունքում այդ մանրէն ավելի մահաբեր է դառնում:

Սուրճը նվազեցնում է տարիքային կոգնիտիվ խախտումների զարգացման վտանգը․ հետազոտություն

 The Daily Mail-ը նշում է, որ ոսկեգույն ստաֆիլոկոկի որոշ շտամներ ոչ միայն չեն մահանում ծխի վերամշակումից հետո, այլեւ բարձր կայունություն են ձեռք բերում:

Ըստ գիտնականների՝ ծխում պարունակվող քիմիական նյութերը մանրէներում հատուկ ռեակցիա են առաջացնում եւ ստիպում նրանց սովորականից ավելի արագ մուտացիայի ենթարկվել՝ հարմարվելով նոր պայմաններին եւ առավել կենսունակ դառնալով:

Փորձի ընթացքում  գիտնականները ծխով վերամշակել են ոսկեգույն ստաֆիլոկոկի 6 տարբեր շտամներ, այդ թվում մեթիցիլինռեզիստենտային: Նրանք օգտագործել են ընդամենը մեկ ծխախոտի ծուխը, սակայն վերամշակումը շարունակվել է 6 ժամ շարունակ:

3 շտամները, որոնք կարող են վարակել առողջ մարդկանց, ինչպես պարզվել է, ավելի լավ են դիմակայել ծխախոտային ծխի ազդեցությանը:

Սուպերբակտերիայի այլ շտամներ սկսել են կայունություն դրսեւորել ռիֆամպիցինի նկատմամբ՝ հակաբիոտիկի, որը թողարկվել է մեթիցիլինռեզիստենտային ոսկեգույն ստաֆիլոկոկով պացիենտների բուժման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА