o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պահեր են լինում, երբ խոսքերն ավելորդ են, սակայն չխոսել էլ չի կարելի». Արմեն Էլբակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.08.2019 20:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պահեր են լինում, երբ խոսքերն ավելորդ են, սակայն չխոսել էլ չի կարելի». Արմեն Էլբակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր, հայ թատերասերներին, թատերական, քաղաքական ու հասարակական մի շարք գործիչների Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ էր համախմբել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Սակայն, ավաղ, այս անգամ ներկաները ոչ թե հրավիրված էին նոր ներկայացման պրեմիերային, որը թատրոնում կայացավ շաբաթներ առաջ ու որի բացման խոսքը փաստորեն եղավ նրա վերջին ելույթը՝ հարազատ բեմում, այլ ցավոք, ներկաները վերջին հրաժեշտը տվեցին մեծ մտավորականին ու հարազատ ընկերոջը: Նրանցից յուրաքանչյուրը շշուկով միմյանց ականջին մտաբերում էր վերջին զրույցը, անցկացրած լավ ու վատ օրերը, Երվանդ Ղազանչյանի կենսախինդ զրույցներն ու անսահման սուր հումորը:

Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

«Պահեր են լինում, երբ խոսքերն ավելորդ են, սակայն չխոսել էլ չի կարելի: Հեշտ չէ խոսել մի մարդու մասին ում հետ ընկերություն ես արել, բարեկամություն»,- հրաժեշտից առաջ իր ելույթում ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ ու հավելեց. «Երվանդ Ղազանչյան, մարդ, որն ուներ  թատրոնի իր տեսիլքը, երազանքը, իր պատկերացումը: Իր ողջ ստեղծագործական կյանքում, նա կարողացավ միջնորդ լինել սերունդների միջեւ, նա իր ողջ սերը, եռանդը նվիրեց հայ թատրոնին ու այդ սիրուց անմասն չմնաց նաեւ ընտանիքը: Անմոռանալի է նրա վաստակը՝ թատրոնի զարգացման գործում»:

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА