o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին

02.08.2019 22:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ երեք հոգու է ձերբակալել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի», նկատմամբ այսօր կատարված սպանության փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով:

«Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից». Ռուբեն Մելիքյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Պարզվում է` արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված  է եղել ռպայթուցիկ նյութ, որը պայթեցվել է, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են աըդ տարածքին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Նշենք, որ նշված տեղանքի մոտ է գտնվում

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ պայթուցիկ նյութ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ:

Պարզել է, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներն ունեն հանցավոր անցյալ ու դատապարտված են եղել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА