o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«5 թատրոն ղեկավարելուց հետո եկա հասա իմ վերջին կանգառին». ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ

02.08.2019 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«5 թատրոն ղեկավարելուց հետո եկա հասա իմ վերջին կանգառին». ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ

82 տարեկանում կյանքից հեռացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Հայ թատերաշխարհը որբացավ եւս մեկ նվիրյալով, որն ամենուրեք տարածում էր ու պահանջում, որ հայ թատրոնում ազգային ու հայ դրամատուրգների գործեր բեմադրվեն: Երբեմն խիստ հայացքի տակ բարի ու մանկան չարաճճիության հասնող աչքերը մատնում էին, որ խստությունը դաստիարակչական բնույթ է կրում, իսկ երբեմն գոռալն ու բարկանալը դերասանների ձգող օղակն էր, որին հաջորդում էր խիստ ձայնով ու սուր հումորով լեցուն խոսքը:

Վերջին անգամ եմ հարցը դնում. Նիկոլ Փաշինյան

ՍՎԵՏԼԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ` ԲԱՐԻ ԴԵՄՔՈՎ ՍԱԴԻՍՏԸ

Картинки по запросу երվանդ ղազանչյանՆերկայացումների առաջնախաղերին միշտ անհանգիստ էր, իսկ եթե մի բան էլ այն չէր լինում ներկայացման ավարտին, դեռ վարագույրը չփակված, մանկան միամտությամբ կարծելով, թե վարագույրը փակվեց, ու հանդիսատեսն էլ իրեն չի լսի, կուլիսներից բղավում էր` այդ ինչպես էիք խաղում, ձեր խաղացածը ձեզ դուր եկա՞վ...

Ե. Ղազանչյանի 80-ամյակի տոնակատարությանը` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման մոտիվներով փոքրիկ դրվագում, թատրոնի դերասան Մարիամ Ղազարյանը լավագույնս բնութագրեց Ղազանչյան բեմադրիչին. «Ասենք տեքստի մեջ մի բան այն չես ասել, էնպես կբոռա` հայերե՛ն խոսել կըսեմ, ազգայինը պահել կըսեմ... Իր գոռալն էլ է ազգային: Ներկայացման վերջում, մեկ էլ տեսար, կուլիսներում կհայտնվե` հավասա՛ր գլուխ տվեք, ձեզի կըսեմ, հավասա՜ր... Էնպես կբոռա, որ խեղճ հանդիսատեսը նստած տեղում ինքը գլուխ կուտա: Մարդ Աստծո, ինչ կուզես մեզմե: Ճիշտ ասած է Սվետլանա Գրիգորյանը` բարի դեմքով սադիստ: Ծերացրուց մեզի, իսկ ինքը օր օրի կերիտասարդանա...»:

Երվանդ Ղազանչյանն «Իրավունքի» լավագույն բարեկամն էր, նրա յուրաքանչյուր խոսքը մշակութային, թե` քաղաքական, սոցիալական, թե` հասարակական թեմաների մասին ուներ իր կշիռն ու արժեքը: Դրանք լավագույնս բնութագրելու համար ներկայացնում ենք նրա հետ ունեցած բազում զրույցներից հատվածներ:

«... ԱՅՍ ՔԱՆԻ՞ ՑՆՑՈՒՄ ԱՊՐԵՑԻ ԵՍ»

- Նայում եմ ինձ ու մտածում, այս քանի՞ ցնցում ապրեցի ես` շատ ծանր մանկություն եմ ունեցել, 41 թիվն էր, 3.5 տարեկան էի, երբ հորս աքսորեցին... Այդ օրը հիշում եմ, գիշերը մեր լուսամուտը թակեցին, մայրս ասաց` մինչեւ տնային լիազորին չբերեք, չենք բացի: Գնացին բերեցին, դուռը բացեցինք, ներս եկան 2 մարդ ու հորս ասացին` հագնվի՛ր, պիտի դուրս գանք: Մայրս սկսեց տաք շորեր պատրաստել, չեկիստները ասացին` մի անհանգստացիր տիկին, 20 րոպեից կգա, այդ 20 րոպեն ձգվեց մինչեւ 17 տարի... Բավական դժվարությամբ եմ մեծացել` 12 տարեկանից աշխատել եմ, էլ ինչ ասես արել եմ, որպեսզի մայրս մի քիչ իրեն լավ զգա: Հենց 12 տարեկանից Պատանի հանդիսատեսի թատրոնում սկսել եմ աշխատել, գիշերներ է եղել, որ մինչեւ լույս տասը տաբատ եմ կարել, որովհետեւ պատվիրված էր, պիտի գային տանեին, իսկ դա շատ կարեւոր էր` պիտի ապրեինք, ուրիշ կերպ չէինք կարող ապրել: Այս դժվարությունն էլ երեւի ինչ-որ չափով օգնել է, որ նախ ինքս, եթե կարող եմ մարդկանց օգնել, եւ հանկարծ չմտածեն, որ շռայլություն եմ այս երկրի, թատրոնի, իմ ընտանիքի, իմ ընկերների համար:

Ինչեւէ, 17 տարի անց հայրս տուն եկավ, բոլոր ժողովուրդների հայրը, որ սատկեց, գրություն ստացանք` հորս աքսորը սխալմունք է եղել, ինչի համար, որ «մատերիալ» են գրել վրան: Ու հիմա շատ եմ վախենում այս «Ֆեյսբուք» կոչված աղբանոցից, որտեղ ում մտքով ինչ անցնի, գրում է, առանց իրեն նայելու` նկատողություններ է անում, դաս է տալիս: Եթե այդպիսի մարդ տեսնեմ իմ թատրոնում, անմիջապես կհանեմ աշխատանքից, որովհետեւ կմտածեմ` նրա պապն է եղել, որ ինձնից գողացել է իմ մանկությունը, իմ պատանեկությունը:

«ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴ, ՔՈ ԳՈՐԾԸ ԲԵՄՆ Է»

«Նիկոլ, կրակիր վերջին փամփուշտդ, որից հետո սկսվելու է հետհաշվարկը». Էդուարդ Շարմազանով

-Картинки по запросу երվանդ ղազանչյան Շատ եմ ուզում, որ մշակույթին մի քիչ ուշադրություն դարձվի: Շատ եմ ուզում, որ փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ տեսած հայ ժողովուրդը մի քիչ արագ հանգստանա եւ մտածի, որ մեզ կփրկեն պրոֆեսիոնալները` մասնագետները: Շատ եմ ուզում, որ ամեն մարդ զբաղվի իր գործով: Ով որոշել է, որ պիտի փողոց դուրս գա, լոզունգներ պահի, գոռա, ճամփա փակի, դա իր գործն է, թատրոնի մարդ, քո գործը բեմն է, ինչ ուզում ես ասա կամ արա, ինչի հետ համաձայն չես, բեմ կա քեզ համար, քո ասելիքը` քո օգնությունը քո ժողովրդին, այդպես ասա: Շտապել չի կարելի, այդ դեպքում սխալներն ուղղվում են ուշացումով: Պետք է մի քիչ ավելի իմաստուն լինել ու դանդաղ շտապել, այնպես անել, որ երկիրը չամաչի, որ այդպիսի թատրոն, այդպիսի դերասաններ, ռեժիսորներ ունի: Հարկավոր է աշխատել, ոչ թե նստել ու ասել` սա այսպես ասաց, նա` այնպես: Տարիքս թույլ է տալիս մեկ խորհուրդ տալ իմ գործընկերներին` սիրելինե՛րս, առանց աշխատանքի ոչինչ չի ստեղծվի, ձեր գործը դուք եք անելու, ձեր փոխարեն ոչ ոք չի աշխատելու:

«ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

- Շատ անհանգիստ եմ այսօրվա երիտասարդության, իմ ուսանողների համար: Եթե որոշել եք ռեժիսորությամբ զբաղվել, գնացեք շրջաններ, առանց դրա չի լինելու: Ախր, Երեւանում նստեցիք սրճարանում մի բաժակ սուրճի շուրջը, Մերկելին տարաք Ամերիկա, Թրամփին բերեցիք Հոլանդիա, երկիրը բաժանեցիք 2 մասի, ախր, գնացե՛ք մարզեր, աշխատեք, թող ձեր քիթը քսվի գետնին: Գորիսի թատրոնում պահանջ կա, գնացե՛ք, Գյումրիում հերթական ռեժիսոր եղեք, գնացեք Վանաձորի, Արտաշատի թատրոններ, ուրիշ կերպ չեք կարողանա ամրանալ, ինքնուրույն դառնալ, դառնալ մարդ, որն ինչ-որ բան վճռի: Նախկինում ստիպում էին, որ գնային մարզեր, հիմա ինչո՞ւ չեն գնում, մարզպետներն ու քաղաքապետները պիտի շահագրգռված լինեն, չէ՞ որ իրենց քաղաքում թատրոնը միակ մշակութային սռնին է, որի շուրջ պիտի հավաքվեն: Ասում են` գյուղերը դատարկվում են, կգնան, բա ի՞նչ կանեն, երեկոյան, որ մութն ընկավ, ո՞ւր գնա երիտասարդությունը:

«ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՄԻՍԸ ՄԵԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ, ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՉԻ ԱՊՐԵԼՈՒ»

- Ուզում ես ամիսը մեկ մի հեղափոխություն արա, այս ժողովուրդն առանց մշակույթի չի ապրելու, սա հոգեւորի ժողովուրդ է: Զարմացել էի, որ այն օրերին, իրար հետեւից դպրոցներ էին փակում-միացնում, ըստ երեւույթին, մարդկանց քարե շենքով դպրոցներ էին պետք, որ հետո այն օգտագործվի, այս տարի աշակերտ չկա, մյուս տարի կլինի, հո հայ մայրերի արգանդը չչորացա՞վ: Ախր, պիտի ժողովրդի պատմությունն էլ իմանաս, դպրոց փակելու կամ բացելու իրավունքն էլ ունենաս. եթե հայ մարդը բարձրանում է լեռան գագաթը, 40 օր կռվում է եւ այդ ընթացքում դաս անում, որ երեխաները դպրոցից հետ չընկնեն, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից, սա վախենալու բան է, սա մշակույթով հիվանդ ժողովրդի արած գործ է, չեմ կարծում, որ աշխարհում էլի մեկը լինի, որ նման բան անի` հա՛մ կռվի, հա՛մ դաս անի երեխաների հետ:

«ԵԿԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵՆՔ ՆԱԵՎ ԹԱՏՐՈՆԻ ԽՆԴԻՐԸ»

- Այսօր ամեն ինչի ձեռք ենք գցում, ամեն ինչ անում ենք, որպեսզի ժամանակակից երեւանք, բայց մոռանում ենք, որ արվեստը ժամանակակից լինել չի կարող: Այն կարող է լինել կա՛մ հետաքրքիր, կա՛մ անհետաքրքիր: Ընդհանրապես, աշխատեք ոչ մի բանի հետեւից չգնալ, թատրոն շատ հաճախեք. մենք ձեր կարիքն ունենք, դուք էլ` մեր: Մեր խաղացանկի 70 տոկոսը ազգային դրամատուրգիա է, միայն այդպես կարող է հայ թատրոնն ինչ-որ բան ապացուցել, իսկ ժամանակակից, այսպես կոչված, թիթեռի կյանք ունեցող պիեսներով որեւէ բան էլ հնարավոր չի լինի: Հանդիսատեսին կարելի է ծիծաղեցնել, բայց պիտի այնպես անել, որ փողոցի մայթով անցնողն էլ չծիծաղի, չափի մեջ լինես, իմանաս` ում ես հաճույք պատճառելու, կամ տխրեցնելու: Թատերական կյանքը չպիտի մեռնի: Այդ հեղափոխության ամբողջ թոհուբոհի մեջ, բոլոր թատրոններն աշխատում էին, հանդիսատես է գալիս, զարմանալ կարելի է, թե այդ օրերին, երբ ճանապարհները փակ էին, ինչպես էր ժողովուրդը գալիս: Այս ժողովուրդը, առանց կինոյի, առանց հեռուստատեսության, հատկապես` մեր սերիալների կարող է, բայց առանց թատրոնի չի կարող, ուրեմն` եկե՛ք քաղաքականության մեջ նաեւ մտցնենք թատրոնի խնդիրը, պահենք թատրոնը:

«Կրկին Ստամբուլյան Կոնվենցիայի մասին, թերևս վերջին անգամ»

«ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՆ ԴԱՐՁԵԼ»

- Քաղաքականությունը շատ բարդ բան է, բայց այսօր բոլորը քաղաքական գործիչներ են դարձել, բոլորն ամեն ինչ գիտեն... Մեր ռեժիսորների վրա էլ եմ զարմանում, շատերը նստած հարցազրույցներ են տալիս, թե քաղաքապետի թեկնածու սրան եմ առաջարկում, կամ նրան, տո՛, դու ո՞վ ես, որ առաջարկում ես, իսկ ի՞նչ գիտես այս քաղաքի մասին: Ինձ թվում է այդ թեկնածուներն էլ չգիտեն այս քաղաքը, թեկնածուների մեծ մասին թվում է, թե պիտի ղեկավարեն Հյուսիսային պողոտան, իրենց համար սա է Երեւան քաղաքը: Ահռելի բան է Երեւան քաղաքը, այդ ի՞նչ համարձակություն է, որ մտնում եք այդ բեռի տակ, զարմանում եմ, ապշում եմ ուղղակի: էս Երեւան քաղաքի հոգսերը, խենթանալ կարելի է: Կարգին Հայկոյի համարձակության վրա էլ եմ զարմանում, շնորհալի մարդ է, ինչո՞ւ նրան որպես դերասան կորցնենք ու վատ քաղաքապետ ունենանք: Ինձ մինչեւ հիմա թվում է, թե Հայկոյին քաղաքապետի թեկնածու դնելը Փաշինյանի հանճարեղ հումորներից մեկն է, մեկնաբանել չեմ կարող, պարզապես ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել մեր վարչապետի հումորի վրա:

«ԻՆՉ ՀՈՎԵՐ ԷԼ ՓՉԵՆ, ՀԱՅԸ ԿՄՆԱ»

- 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին յուրաքանչյուրը հերոս էր, էլ հերոսներ չփնտրենք, այդպիսի բռունցքվել չէի տեսել, ապշելու բան էր: Կամավորագրված մի գյումրեցի այդ թեժ պահերին մի բան ասաց, որ մինչեւ հիմա չեմ մոռանում, ասացին` ո՞ւր ես գնում, պատասխանեց, թե բա Բաքուն չեմ տեսել, չգնա՞մ տեսնեմ: Զարմանալի մարդիկ ենք հայերս, նույնիսկ նման պահերին հումորն ու կատակը չենք մոռանում: Մի ցեղատեսակ, որ արդեն քանի դար կույրաղիքի նման կախվել է ամբողջ աշխարհի վզին ու հարամ է անում ողջ մարդկության կյանքը ու ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Եվրոպայում: Եվրոպան դեռ չի գիտակցում, որ իր եփած ճաշը պիտի ուտի, որպեսզի խելքի գա: Եվրոպա չկա, դարձել է մուսուլմանական աշխարհ: Բայց ինչ էլ լինի, ինչ հովեր էլ փչեն վերեւից ու ներքեւից, հայը կա ու կմնա, հայի հետ հնարավոր չէ խաղ անել: Նույնիսկ ամենաթեժ կռվի ժամանակ Կարպ Խաչվանքյանի խաղից դահլիճը ծիծաղից ալեկոծվում էր: Ասում էի` լավ, գոնե մեր թշնամուց մեկը գա ու տեսնի այս դահլիճը, որից հետո անմիջապես կհասկանա` հայ ժողովրդին հաղթել չի լինի:

«ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ «ԿԱՊՈՒՅՏ» ՆԵՐԿԵԼ»

- Լավ է, որ չինացիները դպրոց բացեցին, պարկեշտ ժողովուրդ են` աշխատասեր, անչափ հնարավորություններով հզոր երկիր է, գուցե ինչ-որ բանով օգնեն: Բայց նայում եմ ամերիկյան համալսարան կա, ֆրանսիականը կա, չինականը բացեցին, վախենում եմ մեր հայկականը կուլ գնա, եթե մենք հայ չմնանք, ոչ մի երկիր` իր դեսպանատներով, դպոցներով չի կարող փրկել մեզ: Իսկ այդ վտանգը հիմա տեսնում եմ: Այդ պղտոր ջրերից այն կողմ աշխարհահռչակ դերասանուհին (նկատի ունի Արսինե Խանջյանին,- հեղ.) հայտարարեց, որ ուզում է մեր երկիրը «կապույտ» ներկել, ու պիտի նույն սեռի մարդիկ ամուսնանան, ազատություն տրվի դրանց: Վերջերս էլ տեսանք այդ ազատության, այսպես կոչված, սերմերը` Էլթոն Ջոնը դեռ մի կողմ, նրա ամուսնու հետ Հայաստան գալը խայտառակություն էր... ոստիկանների վրա հարձակումը` դրանք ոստիկաններ ծեծեցին, ու նրանցից մեկն ընկավ հիվանդանոց: Էլ չեմ ասում, որ սահմանապահ գյուղում հայտնվեցին, այս ո՞ւր ենք գնում, ու ընդհանրապես դա ինչ կապ ունի մեզ հետ: Իբրեւ քիչ անհանգստանալու բան ունեմ իմ թոռների համար, մեկ էլ սա: Այսքան, որ ասում եմ` ազգային, ազգային, իմ ընկերներից շատերն ասում են` դե լավ, մենակ դու ես այդ մասին խոսում, աշխարհը փոխված է... Ջհանդամին, ինչպես ուզում է թող փոխվի, ինչպե՞ս կարող եմ դավաճանել Եղեռնով անցած իմ մորն ու հորը, Սիբիրով անցած իմ հորը... Չեմ կարող, նրանք ինչի համար են կոտորվել, որովհետեւ հայ են, է՜, հիմա մենք ի՞նչ անենք, մոռանա՞նք, բերենք հոմոսեքսուալիստների ամուսնությունը օրինականացնե՞նք... Գնա քո երկրում ինչ ուզում ես արա, դու ո՞վ եղար, որ պիտի որոշես, թե այս ազնիվ, մաքուր, հալալ երկրում ինչ պիտի անենք:

Ռուսական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Ռյազան

«ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՇԱՏ ՏԽՈՒՐ ԷՐ»

- Եկեղեցու վրա հարձակումը շատ տխուր բան էր, այդ օրերին ուղղակի ամաչում էի, զանգ էին տալիս ուրիշ երկրներում ապրող իմ ընկերները, ուսանողները ասում էին` խենթացե՞լ եք, այս ի՞նչ եք անում: Որտեղից են դրանք գալիս, ովքեր են, ինչ մարդիկ են, որտեղից են հովանավորվում, ուր են ուզում այս երկիրը տանեն: Ամեն շաբաթ գնում են մի 20 հոգով կանգնում ու անհեթեթ լոզունգներով գոռգոռում: Մոռանո՞ւմ ենք, թե ընդհանրապես ինչ է արել մեզ համար կրոնը... Շատ տխուր տպավորություն է թողնում այս ամենը: Էլ Կյանքի խոսք, էլ չգիտեմ ինչի աղոթք... Մի բուռ ժողովուրդ ենք, քանի՞ կրոնական կազմակերպություններ կան գրանցված, ամոթ է, թող ուրիշ երկրներ գնան այստեղ չապականեն: Այս ժողովուրդը ուրիշ տեսակի է, թվացյալ բան է, թե խորամանկ են, խաբում են, ոչ` միամիտ են, դրա համար էլ այսքան լցված են աղանդները, միամիտ ժողովուրդ են` բոլորին ու ամեն ինչին հավատում են...

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ, ՄԻՇՏ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ ԱՆՆԿԱՏ ՄՆԱԼ»

- Երբեք չեմ մտածել, որ որեւէ թատրոնի համար շռայլություն եմ եղել, միշտ աշխատել եմ աննկատ մնալ: Հանրապետության 5 թատրոն ղեկավարելուց հետո եկա հասա իմ վերջին կանգառին, շնորհակալ եմ, ինչ անուններ, լեգենդներ բեմում եւ բեմից դուրս... 150-ից ավելի բեմադրություն, թատրոն, հեռուստատեսություն, ռադիո... Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Ռուսաստան... Երբ հասկացա, որ մարդը մենակ է, փորձեցի մոտենալ նրան, տեսա նրա ծիծաղի մեջ ծանր հոգին, լացի մեջ` ծիծաղը: Չգիտեմ կարողացա՞ ճանաչել մարդուն, բայց ինչ արեցի, արեցի խելագարի նվիրվածությամբ, անզիջում: Գուցե այն, ինչ արել եմ, նաեւ ինձ չի գոհացնում, բայց մի 8-10 արված բեմադրության համար` տարբեր թատրոններում, այսօր էլ չեմ ամաչի: Հիմա իմ ականջներում հնչում է անցած-գնացած օրերի տաք, բարի, գուրգուրող մթնոլորտի ոգին, հավատը` ազգային թատրոնին ծառայելու անմնացորդ առաքելությունը պարտավորեցնող ձայնը... Ի՜նչ երջանկություն է հայերեն  բեմադրել, բա հայերեն խաղալն ինչ երջանկություն է... Շուտով աշուն է, իմ ձմեռը մոտենում է, վստահ եմ` հայ մայրերը պիտի ծնեն դեպի Արեւմուտք շտապող մտավորականներ, շան բերանից շաքարը փրկող կորյուններ... ժամն է, հայի լույսը ճառագում, խենթացնում է, ես երգում եմ Սողոմոնի ձայնով, գուցե երա՞զ է, այո, բայց մի՛ արթնացրեք ինձ...

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА